Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն Արցախում է
Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնն Արցախում է՝ «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 19-28-ը Արցախում անցկացվող «Արցախն ապրում է» փառատոնի շրջանակում։ Թատրոնը հանդես է գալիս «44 աստիճանի վրա», «Լոռեցի Սաքոն», մանկական «Գծավորը» ներկայացումներով։ Փառատոնի ընթացքում լինելու են նաև հանդիպում քննարկումներ, մեծ համերգ և անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն։
Panorama.am-ի հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց, որ երեկ Ճարտարի Ս. Ղուկասյանի անվան մարզամշակութային պալատում հանդիսատեսին ներկայացրել են «Գծավորը» և «44 աստիճանի վրա» ներկայացումները։ Այսօր Մարտունիում հանդես կգան «Գծավորը» և «Լոռեցի Սաքոն» ներկայացումներով։ Վաղը թատրոնը ելույթ կունենա Մարտակերտում։ Երկու օր հանդես կգա Ստեփանակերտում։
«Հիմա քիչ են տեղի ունենում նման միջոցառումներ, իսկապես ուրախություն է իրենց համար»,- ասաց Նարինե Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան