«Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է՝ հանկարծ Դավիթ Սանասարյանն ու Նորիկ Նորիկյանը չհետևեն Սամվել Բաբայանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պարապուրդն այսօր կխախտվի, հանձնաժողովը նիստ է հրավիրել, եթե անակնկալներ չլինեն, ապա այսօր, կարելի է ասել, աշխատանքային առաջին նիստը կգումարվի։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձևավորվել է դեռևս փետրվարին, մինչ օրս մեկ նիստ են արել ու անցել ընդհատակ։ Հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս ընթացքում լրատվամիջոցներին ասում էր, որ աշխատակարգն են քննարկում, ՊՆ-ից նյութեր պահանջում, երբ այդ ամենը վերջացնեն, կսկսեն բուն աշխատանքները։ Ընդդիմադիրները, ինչպես հայտնի է, բոյկոտել են աշխատանքները, փոխարենը իշխանությունների հույսը որոշ արտախորհրդարանականներ են:
Նախատեսված է, որ այսօրվա նիստին պետք է մասնակցեն Դավիթ Սանասարյանն ու Նորայր Նորիկյանը, մինչդեռ մեր աղբյուրներն ասում են, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ հանձնաժողովից հեռացումը խառնել է որոշ խաղաքարտեր: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ հանկարծ Դավիթ Սանասարյանն ու Նորիկ Նորիկյանը չհետևեն Բաբայանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում