Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել «Մարիոթ» հյուրանոց, որտեղ խոսքի ազատության հարցեր են քննարկում
«Մարիոթ»-ի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանաջով բողոքի ակցիան լուսաբանող լրագրողները հյուրանոցը շրջափակած ոստիկաններից պահանջեցին կազմակերպիչներին փոխանցել, որ իրենք ցանկանում են ներս մտնել ու մասնակցել Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումին։
Ֆորումի ընթացքում նաև խոսքի ազատության հարցեր են քննարկվում, որի շահառուն նաև ԶԼՄ-ներն են։
Սակայն լրագրողներին հյուրանոց մուտք գործել թույլ չտվեցին։
«Մենք փոխոստիկանապետին խնդրեցինք փոխանցել մեր պահանջը, սակայն լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել ու մասնակցել միջոցառմանը։ Սա լրագրողների համար շատ կարևոր ֆորում էր, քանի որ այնտեղ քննարկվում են խոսքի ազատությանը, ոստիկանությանը վերաբերող հարցեր»,-ասաց «Մեդիահաբ»-ի լրագրող Անի Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Shame», «ամոթ». Հյուրանոց մուտք գործած պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ֆորումի սրահ
- Ընդդիմադիր պատգամավորները մտնում են «Մարիոթ» հյուրանոց
- «Մարիոթ»-ի մուտքերը շարունակում են փակ պահել. «Չենք հոգնելու պայքարից»
- «Նիկոլ դավաճան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26
- Ֆրանսիայի հրապարակից՝ դեպի Բաղրամյան 26
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան