«Մարիոթ»-ի մուտքերը շարունակում են փակ պահել. «Չենք հոգնելու պայքարից»
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարի դուրս եկած քաղաքացիները փակել են Հանրապետության հրապարակում տեղակայված «Մարիոթ» հյուրանոցի բոլոր մուտքեր տանող ճանապարհները։ Այստեղ մեծաթիվ ոտսիկանական ուժեր են բերվել։
Հյուրանոցում նախատեսված է քննարկում, որին մասնակցելու Նիկոլ Փաշինյանը։
«Մեր գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այս իշխանության հեռացումն է։ Սա հայրենիքի համար պայքար է»,-հայտարարեց ՀՀԿ-ական Հայկ Դերձյանը։
Նրա խոսքով, Հայաստանում ստեղծված իրավիճակում պետք է համախմբում, ինչը, ըստ նրա, հնարավոր չէ, քանի դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք հոգնելու այս պայքարից, գաղափարից ոչ ոք չի հոգնում։ Մենք մեր երկրի, հայրենիքի համար ենք կռիվ տալիս»,-ասաց Դերձյանը՝ խոսքն ամփոփելով «առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով։
Հարակից հրապարակումներ`
- Մենք եկել ենք այստեղ փոխանցելու մեր հստակ ուղերձը. Քաղաքացիները՝ «Մարիոթ» հյուրանոցի մոտ են
- «Նիկոլ դավաճան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26
- Ֆրանսիայի հրապարակից՝ դեպի Բաղրամյան 26
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում