Խաչատուրովների ընտանիքը հայրանադարձվել է Ռուսաստանից․ Ջորջ Տաբակյան
«Repat Armenia» հիմնադրամի և «Սահման» ՀԿ-ի համահիմնադիր Ջորջ Տաբակյանը գրում է․
«Խաչատուրովների ընտանիքը 90ականներին հայրանադարձվել է Ռուսաստանից: Հայրը՝ Գեներալ Յուրի Խաչատուրովը եղել է Բանակի հիմնադրման ակունքներում և Օմարի լեռնանցքն ազատագրվել է իր հրամանատարությամբ:
Տղեն՝ Գեներալ Գրիշա Խաչատուրովը եղել է մեր Ռազմական համալսարանի առաջին գեներալը և 3րդ ԲԿի հրամանատարը որ 2020թ հուլիսին մինչև վերջ պահեց Տավուշը - մեծ վնասներ պատճառելով թշնամուն:
Իսկ փոքր եղբայրը՝ Իգոր Խաչատուրովը մեր փայլուն հրետանավորներից է որ վերջին պատերազմում պատվով կատարել է իր առաջ դրված խնդիրները: Ի դեպ Իգորի նկարը շատ շատեր հպարտորեն տարածում էին սոց ցանցերում:
Հոր դեմ հարուցվել էր քրեական գործ ու հետ է կանչվել ՀԱՊԿի քարտուղարությունից....
Տղու պայմանագիրը չի երկարացվել առանց որևէ բացատրության.....
Իսկ Իգոր Խաչատուրովը այսօր կալանավորվեց 2 ամսով.....
Ինչի՞ ասեցի այս բոլորը՝ որ իմանաք որ ունենք հայրենադարձ ընտանիքներ որոնցով կարելի է միայն հպարտանալ և օրինակ դարձնել մեր երեխեքին....չնայած որ իրենք շատ ավելի լավ ու հարգված կյանք էին ունենալու եթէ մնային իրենց երկրներում»:
Հարակից հրապարակումներ`
- Իգոր Խաչատուրովի պաշտպան. ՔԿ հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ
- Իգոր Խաչատուրովը կալանավորվել է
- Փաստաբան. Դատավոր Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով
- Վարույթն իրականացնող մարմնի անգործության պատճառով Իգոր Խաչատուրովը չի կարողանում ստանալ իրավաբանական օգնություն. Պաշտպան
- Մի քանի փաստ Իգոր Խաչատուրովի «գործի» մասին․ Միհրան Պողոսյան
- Խաչատուրովներից ահաբեկվում են թուրքերը ու օրվա իշխանությունները՝ սինխրոն վարքագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան