Սենատոր Փոլ. ԱՄՆ-ը Չինաստանից 40 միլիարդ դոլարի պարտք կվերցնի Ուկրաինային օգնելու համար
Կենտուկիից ընտրված Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է գումար վերցնի Չինաստանից՝ Ուկրաինային ռեկորդային 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթ փոխանցելու համար: Breitbart-ի հրապարակած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Սենատորն ընդգծել է, որ ԱՄՆ բյուջեն չունի այն միջոցները, որոնք անհրաժեշտ են Կիևի հանդեպ խոստացված պարտավորությունները կատարելու համար։
«Կարծում եմ՝ կարևոր է իմանալ, որ մենք գումար չունենք ուղարկելու, մենք պետք է պարտք վերցնենք Չինաստանից, որպեսզի միջոցներ ուղղենք Ուկրաինա»,-ասել է Փոլը:
Նրա խոսքով, այլ երկրին ռազմական օգնություն տրամադրելու համար պարտք վերցնելը արդարացված չէ։ Սենատորը կարծում է, որ շատերը կհամաձայնվեին այս վարկի հետ, այդ թվում՝ հանրապետականները, եթե միջոցներն ուղղվեին սոցիալական նոր ծրագրի ֆինանսավորմանը, բայց այն իրավիճակում, երբ խոսքը գնում է մեկ այլ երկրին ռազմական օգնության մասին, դժվար թե դա արդարացված փոխառություն լինի։
Հարակից հրապարակումներ`
- Արդյոք ԱՄՆ նախագահ Բայդենը կայցելի Ուկրաինա
- Զելենսկին Ռադա է ներկայացրել Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացնելու մասին օրինագիծը
- ԱՄՆ-ը դիտարկում է ռուսական նավթի նկատմամբ սահմանել մաքսատուրքեր
- ԱՄՆ Սենատի ընթացակարգային քվեարկությամբ ընդունվել է Կիևին հատկացվելիք 40 միլիարդ դոլարի օգնության փաթեթը
- Ռուս զինվորականները բանակցություններ են վարում «Ազովստալում» պաշարված ուկրաինացիների հետ
- Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկ. Թուրքիան կմիջնորդի Ազովստալի շուրջ բանակցություններում
- Ուկրաինայի «Ազովստալ» գործարանում 27-ամյա վրացի է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան