Ստեփան Դանիելյան. Այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը.
«Գառների հրճվանքը
ԱՄՆ դեսպանը ասել է. «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»։
Երևանի 3-րդ Մասի բնակչությունն ունի դերակատարում իր ապագան որոշելու հարցում, նույն իրավունքից է օգտվում Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակչությունը։ Սա տեղական ինքնավարության պարզ սահմանումն է։
Այ, այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում, իսկ գառներին այս խոսքերը ոգևորվել են, որոշ այծերի առաջնորդությամբ, որոնք հասկանում են այս խոսքերի պարզ իմաստը»։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. Ինձ համար եղկելի է այն «ժողովրդավարությունը»
- Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել «Մարիոթ» հյուրանոց, որտեղ խոսքի ազատության հարցեր են քննարկում
- «Shame», «ամոթ». Հյուրանոց մուտք գործած պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել ֆորումի սրահ
- «Նիկոլ դավաճան», «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո Լիտվայի նախագահը մտավ Բաղրամյան 26
- Սուրեն Սարգսյանը բացատրում է՝ ինչու է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի այս իշխանություններին
- ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան փարիսեցիություն և երկակի ստանդարտների կիրառում. Շարմազանով
- Մենուա Սողոմոնյանը՝ ԱՄՆ դեսպանին. Հայ ժողովուրդը քաջատեղյակ է մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար ակտերից
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի