Բժիշկ-թերապևտը նշել է, թե օրական որքան հեղուկ է հարկավոր մարդու օրգանիզմին
Ջրի օրական առավելագույն նորմը 30 միլիլիտր է մեկ կիլոգրամ քաշի համար: Այս մասին հայտնել է բժիշկ-թերապևտ Նադեժդա Չերնիշովան, գրում է vm.ru-ն։
Օրինակ, ինչպես նշել է մասնագետը, 70 կիլոգրամ քաշ ունեցող մարդը պետք է օգտագործի երկու լիտր հարյուր միլիլիտր հեղուկ։ Դրա մեջ ներառված է թեյը, կոմպոտն ու այլ մթերքներում օգտագործվող ջուրը։
Մասնագետը նաև փարատել է առասպելն այն մասին, որ ջրի պատճառով այտուցներ են առաջանում։ Դրա համար, ըստ նրա, նախ պետք է շատ մեծ քանակությամբ հեղուկ խմել։ Ջրի ավելցուկը կարող է վնաս հասցնել օրգանիզմին, քանի որ դրա հետ մեկտեղ խախտվում է աղերի կոնցենտրացիան, իսկ արյան մեջ հանքանյութերի ցածր խտությունը կարող է հանգեցնել ծանր վիճակների ընդհուպ մինչև սրտի կանգ։
«Համապատասխան քանակությամբ ջուրը չի հանգեցնի այտուցների, դա վերաբերում է միայն երիկամային անբավարարություն ունեցող մարդկանց, քանի որ երիկամները լավ չեն աշխատում և չեն հասցնում ծավալը մշակել: Առողջ մարդը պետք է ջուր խմի, որպեսզի այտուց չլինի»,-եզրափակել է բժիշկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան