«Ովքեր են պաշտպանում կառավարական ամառանոցում գտնվող իշխանությանը՝ թուրքերը»
«Մենք գտնվում ենք Երևանի այն հատվածում, որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին պետք է վստահ լինի, որ այստեղ գտնվողը պետք է օր ու գիշեր մտածի Հայաստանի, Արցախի, հայ մարդու շահի մասին, բայց հիմա այդպես չէ»,-կառավարական առանձնատների մոտ երթի մասնակիցներին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով ՝ ժողովուրդը հասել է մի իրականության, որ Հայաստանի իշխանությունը, թիվ մեկ պաշտոնյան հայ մարդու, Հայաստանի, Արցախի շահից հրաժարվում է:
«Մեր շարժումը և մենք միասին հասել ենք այն կետին, որ ամեն օր տեսնում ենք, թե ովքեր են պաշտպանում այստեղ գտնվող իշխանությանը՝ թուրքերը, իսկ թուրքերին մենք ասում ենք՝ ո՛չ»,-հայտարարեց Վարդևանյանը:
Նա նշեց, որ նույնիսկ դժվարին 1992 թվականի ԳԽ-ն ընդունեց հայտարարություն, որ ոչ մի իշխանություն, լինի Բրյուսել գնալուց, թե ինչ-որ այլ տեղ, իրավունք չունի բանակցելու Արցախի նշաձող իջեցնելու վերաբերյալ:
«Այստեղ գտնվող պաշտոնյան պետք է գիտակցի մի բան՝ հայ ժողովուրդը հստակ ասել է, որ նա այլևս մանդատ չունի Հայաստանը, Արցախը զիջումների տանելու: Ընդդիմությունը երբ սկսել է իր գործողությունները՝ ունեցել է մեկ նպատակ և նշաձող՝ Հայաստանի և Արցախի իրական շահը, ամրությունն ու պաշտպանությունը»,-հայտարարեց պատգամավորը և պնդեց, որ ընդդիմությունն իր նպատակին հասնելու համար գնալու է մինչև վերջ, ինչին չի կարող խանգարել ոչ ձերբակալումները ոչ ճնշումները:
Հարակից հրապարակումներ`
- Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների. Վանեցյան
- Իշխան Սաղաթելյանը հրապարակեց խաղաղության վերաբերյալ ընդդիմության սկզբունքային դիրքորոշումը
- Մենք ո՞ւմ տվեցինք Տիգրան Մեծի գահը… Ամոթ մեզ. Աշոտ Մինասյան
- Ինչո՞ւ ոստիկանության զորքերը պոստ չեն պահում, կամ էլ՝ պահում են 10-15 տոկոսի չափով. Տիգրան Աբրահամյան
- Երեկ Եռաբլուրում տղաների աչքերի մեջ տեսա մահվան դեմ հեգնանք, մենք Եռաբլուրի հետնորդներն ենք. Հրաչ Ջաբրայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան