Արամն ազատ արձակվեց, պայքարը շարունակվում է. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնում է, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
«Այնքան անհեթեթ գործ է կարվել, որ նույնիսկ կեղծիքով չկարողացան ձերբակալել:
Շնորհակալություն փաստաբան Երվանդ Վարոսյանին»,- գրել է Բաբայանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրել է.
«Արամը ազատ արձակվեց:
Պայքարը շարունակվում է»։
Հիշեցնենք, որ այսօր խուզարկություն է իրականացվել Արամ Գրիգորյանի բնակարանում: Թեև բնակարանում որևէ բան չէր հայտնաբերվել, բայց Ա. Գրիգորյանը բերման էր ենթարկվել։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասել էր, որ խնդիրը վերաբերում է մի տեսագրության, որ Արամը ձմռանը մուրացկաններին փող է բաժանում։
«Արամ Գրիգորյանը բերման է ենթարկվել հայտնի կասկածանքով՝ հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելը»,-ոստիկանության մոտ լրագրողների հետ զրույցում ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Գրիգորյանին բերման ենթարկելն ինքնին ապօրինի էր. Երվանդ Վարոսյան
- Այս գործողությունն ուղղված է ամբողջ ընդդիմադիր դաշտին, հատկապես Արթուր Վանեցյանին. Բաբայան
- Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով. Հակոբյան
- Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց. Սոս Հակոբյան
- Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, բայց բերման ենթարկվեց
- Ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ մուրացկանին օգնելը. Արթուր Վանեցյանի օգնական
- Արթուր Վանեցյան. Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում
- Խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում