«Ռուստամ Բադասյանի անձնական դատավորը». Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հրապարակել է դատավոր Արշակ Մաթևոսյանի «աշխատանքային փորձը» ու գրել.
«Մարդը այս #մահաբեր իշխանության շնորհիվ գլխավոր մասնագետից դարձել է դատավոր...
Գիտե՞ք ով է: Սա դատավոր Արշակ Մաթևոսյանն է, որը Արամ Գրիգորյանի բնակարանը խուզարկելու համար ապօրինաբար տվել է թույլտվություն:
Ռուստամ Բադասյանի անձնական դատավորը»։
Արսեն Բաբայանը նաև գրել է. «Ի դեպ. Արամ Գրիգորյանի եղբոր որդին մասնակցել է 44-օրյա պատերազմին և մինչև այս պահն անհետ կորած է:
Շաբաթ օրը խուզարկության գալն ունի ստորագույն նպատակ. #նիկոլ_մահաբերը այդպիսով փորձում է ահաբեկել Արամի ընտանիքի անդամներին, որոնցից երկուսը մանկահասակ երեխաներ են»։
Հիշեցնենք, որ այսօր խուզարկություն է իրականացվել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Թեև բնակարանում որևէ բան չի հայտնաբերվել, բայց Ա. Գրիգորյանը բերման է ենթարկվել։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասել էր, որ խնդիրը վերաբերում է մի տեսագրության, որ Արամը ձմռանը մուրացկաններին փող է բաժանում։
«Փնտրում են հավաքի մասնակիցների ցուցակներ։ Ծիծաղելի է, բայց այսպես է։ Այստեղ գործ էլ չկա, մուրացկաններին փող բոլորն են տալիս են»,- ասել էր Երվանդ Վարոսյանը։
Նրա գնահատմամբ, սա քաղաքական ռեպրեսիայի մի դրսևորում է։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով. Հակոբյան
- Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց. Սոս Հակոբյան
- Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, բայց բերման ենթարկվեց
- Ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ մուրացկանին օգնելը. Արթուր Վանեցյանի օգնական
- Արթուր Վանեցյան. Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում
- Խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան