Այս գործողությունն ուղղված է ամբողջ ընդդիմադիր դաշտին, հատկապես Արթուր Վանեցյանին. Բաբայան
«Այս իշխանության գործողությունները, որոնք հիշեցնում են 90-ականների հայտնի ռեպրեսիաները, շատ կանխատեսելի ու պրիմիտիվ են»,- ոստիկանության մեջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ՝ անդրադառնալով այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանի խուզարկությանն ու դրանից հետո նրան բերման ենթարկվելուն, թեև որևէ բան չէին հայտնաբերել այդ գործողության ժամանակ։
Նրա խոսքով, այն պահից, երբ որոշ իշխանական պատգամավորներ սկսեցին հայտնի տեսանյութը տարածել, որում Արամ Գրիգորյանը 2021 թվականի ձմռանը փող էր տալիս մուրացկաններին, օգնում էր, արդեն պարզ էր, թե ինչ են անելու։
«Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ այս իշխանությունը գնալու է մինչև վերջ ռեպրեսիաների ճանապարհով»,- ասաց Բաբայանը։
Նա ընդգծեց, որ Արամ Գրիգորյանին բերման ենթարկելն ընդհանրապես հիմնավորում չունի։
«Երբ գնացել են բնակարանը խուզարկելու, Արամին կանչել են, Արամը գնացել է։ Դրանից առաջ էլ ոստիկանությանում է եղել, բացատրության է տվել։ Իրավապահ մարմինները, որ պահին հրավիրել են Արամին հարցաքննության կամ մեկ այլ գործողության, նա ներկայացել է։ Գործ ունենք նենգության, չարության հետ։
Այստեղ ոչ ոստիկանությունը, ոչ քննչական կոմտեն, ոչ քննիչը կամ ոստիկանն ընդհանրապես որոշիչ չեն, որոշում է մեկ հոգի, անունն է Նիկոլ մահաբեր, ինչպես կասի, այնպես կանեն։ Անպայման հետևողական պետք է լինենք, որ այս իշխանությանը վռնդելուց հետո այդպիսի քննիչներն անպայման ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով, եթե հիմա սա իրականացվում է ընդդիմադիր գործիչների ընկերների, հարազատների նկատմամբ, ապա սա կամաց-կամաց իրականացվելու է բացարձակ բոլորի նկատմամբ, ցանկացած մեկի, ով գործ կունենա իրավապահ մարմինների հետ։
«Այս գործողությունն ուղղված է ամբողջ ընդդիմադիր դաշտին, հատկապես պարոն Վանեցյանին։ Բնականաբար, նրանց խնդիրը հենց պարոն Վանեցյանի հետ է։ Նրանց վատ ուղեղներում Արթուր Վանեցյանին վնասելու ձև են գտել։ Գաղտնիք չէ, որ Արամը պարոն Վանեցյանի ընկերն է, բացի օգնական լինելուց»,- նշեց նա։
Բաբայանի խոսքով, կարևորն այն, որ և Արամը, իրենք և իրենց բոլոր ընկերները, մեծ հաշվով թքած ունեն այս բոլոր գործողությունների վրա, դրանք չեն կարող վախեցնել, ընկճել իրենց։
Հարակից հրապարակումներ`
- «Ռուստամ Բադասյանի անձնական դատավորը». Արսեն Բաբայան
- Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով. Հակոբյան
- Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց. Սոս Հակոբյան
- Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, բայց բերման ենթարկվեց
- Ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ մուրացկանին օգնելը. Արթուր Վանեցյանի օգնական
- Արթուր Վանեցյան. Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում
- Խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին