Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ, եթե նա լուրջ մտադրություններ ունենա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եթե նա լրջորեն մոտենա բանակցություններին։ Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման հարցին, այո, դա կախված կլինի նրանից, թե որքանով նա անկեղծ ու լուրջ կլինի»,-շաբաթ օրը հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը Կորեայի Հանրապետության ղեկավար Յուն Սոկ Յոլի հետ Սեուլում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով նման հանդիպման պատրաստակամության և դրա նախապայմանների մասին հարցին։
Ինչպես ապրիլի վերջին ասել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ Միացյալ Նահանգները նոր մոտեցում է մշակել ԿԺԴՀ-ի նկատմամբ՝ հրաժարվելով «ռազմավարական ւհամբերության» և Փհենյանի հետ «մեծ գործարք» կնքելու ռազմավարությունից, որոնցով առաջնորդվում էին ԱՄՆ նախկին կառավարությունները։ Մինչ այդ Բայդենի վարչակազմն ազդարարել էր, որ չի ծրագրում ապավինել ԿԺԴՀ-ի հետ ուղիղ երկկողմ երկխոսությանը՝ հանուն Կորեական թերակղզու միջուկազերծման։ Սպիտակ տունը հունվարին նախազգուշացրել էր, որ պատրաստվում է, ի թիվս այլ բաների, վարել Փհենյանին զսպելու քաղաքականություն։ Այնուամենայնիվ, մայիսի վերջին Բայդենը հաստատեց, որ պատրաստ է որոշակի պայմաններով անձնական հանդիպման ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, առաջին հերթին նախատեսելով բանակցություններ Փհենյանի ապամիջուկայնացման համար։
Հարակից հրապարակումներ`
- Կիմ Չեն Ինը COVID-19-ի բռնկումն անվանել է Հյուսիսային Կորեայի պատմության մեջ «խոշորագույն ցնցումը»
- Հյուսիսային Կորեայում 11 օրով արգելված է ծիծաղել
- Հյուսիսային Կորեայի բնակիչներին ստիպել են սգալ նախկին առաջնորդի մահվան 10-րդ տարելիցը
- Կիմ Չենը քննադատել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային ապակայունացնող գործողությունների համար