Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք, որով Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի չափով լրացուցիչ օգնություն է տրամադրվում։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ համապատասխան տեղեկատվությունը շաբաթ օրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Մայիսի 21-ին նախագահը ստորագրել է օրենք Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Ամերիկայի առաջնորդը եռօրյա այցով այժմ գտնվում է Սեուլում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթ հավանություն է տվել Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու նախաձեռնությանը, իսկ Սենատը՝ հինգշաբթի օրը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան Օդեսայի նավահանգստում արգելափակել է թուրքական 21 նավ
- Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող 40 դոնոր երկրների երկրորդ հանդիպումը կկայանա մայիսի 23-ին
- Սենատոր Փոլ. ԱՄՆ-ը Չինաստանից 40 միլիարդ դոլարի պարտք կվերցնի Ուկրաինային օգնելու համար
- Արդյոք ԱՄՆ նախագահ Բայդենը կայցելի Ուկրաինա
- Զելենսկին Ռադա է ներկայացրել Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացնելու մասին օրինագիծը
- Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկ. Թուրքիան կմիջնորդի Ազովստալի շուրջ բանակցություններում
- Թրամփը զայրացել է, որ ԱՄՆ-ն «ավելի շատ է օգնում Ուկրաինային, քան Եվրոպան»