Դամասկոսի նահանգում իսրայելական հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել
Սիրիայի Դամասկոս նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին ուրբաթ հայտնել է սիրիական պետական SANA գործակալությունը՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրներին։
«Ուրբաթ օրը Իսրայելը օկուպացրած Գոլանի բարձունքներից հարձակվել է Դամասկոսի հարավում գտնվող մի քանի կետերի վրա՝ օգտագործելով «ցամաք-ցամաք» հրթիռներ: Մեր ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումը՝ խոցելով հրթիռների մեծ մասը: Ագրեսիայի արդյունքում երեք մարդ. զոհվել են, պատճառվել է որոշակի նյութական վնաս»,-աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ավելի վաղ Al Ekhbariya հեռուստաալիքը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական հարձակումը Դամասկոս նահանգում և խոցել իսրայելական մի քանի հրթիռ։ Իր հերթին Sham FM ռադիոկայանը հայտնել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Դամասկոսի օդանավակայանի տարածքում։ Ըստ ռադիոգործակալության՝ երկու չվերթ հետաձգվել է։
Հարակից հրապարակումներ`
- Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինվորները գնդակահարել են «Ալ Ջազիրայի»-ի լրագրողին
- Իսրայելը 2021 թվականին վաճառել է 11,3 միլիարդ դոլարի զենք՝ նաև Ադրբեջանին
- Իսրայելի զբոսաշրջության նախարարն այցելել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- Սիրիան իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի հրթիռային հարվածներին
- Իսրայելական բանակը հարվածել է Սիրիայի ՀՕՊ-ին. մեկ զինծառայող զոհվել է, հինգը՝ տուժել