Արամ Գրիգորյանին բերման ենթարկելն ինքնին ապօրինի էր. Երվանդ Վարոսյան
««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը բերման է ենթարկվել հայտնի կասկածանքով՝ հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելը»,-ոստիկանության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նրա խոսքով, պարզ է, թե ովքեր են այդ տեսագրությունում. նա մուրացկաններին գումար է բաժանում։ Այն արված է 2021 թվականին, ձմռանը։
«Համենայն դեպս, բերման ենթարկելն ինքնին ապօրինի էր։ Այս հարցի շուրջ ապրիլի 26-ին Արամ Գրիգորյանն արդեն ծանուցագրով հրավիրվել էր, ներկայացել էր ոտիկանություն բացատրություն տալու։ Այսօր էլ տեղեկանալով, որ գնացել են խուզարկել իր բնակարանը, ինքն է ներկայացել խուզարկության վայր, որտեղից բերման է ենթարկվել։ Այս բերման ենթարկելն զավեշտալի, տրամաբանությունից դուրս գործողություն է»,- ասաց փաստաբանը՝ հայտնելով, որ հիմա գնում են քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչություն, «տեսնենք՝ ինչ է այս թատրոնի շարունակությունը»։
Նա չգիտեի՝ արդյոք կձերբակալեն Արամ Գրիգորյանին, թե ոչ։
«Այնքան անտրամաբանական են այս գործողություններն առհասարակ, այս տեսագրությունը, կասկածանքը, այդտեղ հանցագործություն նշմարելը, որ անհասկանալի է, թե ինչ գործողություն են ուղղակի ցանկանում անել»,- ասաց Երվանդ Վարոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս գործողությունն ուղղված է ամբողջ ընդդիմադիր դաշտին, հատկապես Արթուր Վանեցյանին. Բաբայան
- Արամ Գրիգորյանին բերման են ենթարկում՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով. Հակոբյան
- Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց. Սոս Հակոբյան
- Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, բայց բերման ենթարկվեց
- Ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ մուրացկանին օգնելը. Արթուր Վանեցյանի օգնական
- Արթուր Վանեցյան. Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում
- Խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան