«Էրեբունի»- ում կցուցադրվի «Կարմիր բլուր» հնավայրում հայտնաբերված ավելի քան 60 արժեքավոր գտածո
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ այսօր ժամը՝ 18։00-ին «Էրեբունի» արգելոց-թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Այս մասին հայտնում են Էրեբունի» արգելոց-թանգարանից։
Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ներկայացվելու է 2013-2016 թթ. Երևան քաղաքի «Կարմիր բլուր» հնավայրում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախմբի (ղեկ.՝ Հակոբ Սիմոնյան) իրականացրած պեղումներից հայտնաբերված և նույն կենտրոնի հնագիտական գտածոների վերականգնման բաժնում վերականգնված ավելի քան 60 արժեքավոր գտածո, որոնք արտացոլում են ուրարտական թագավորության հավատալիքներին, կենցաղին, ռազմարվեստին, արդուզարդին բնորոշ գծերը։
Մուտքն ազատ է։