Նիկո՛լ, մի հատ նայի քանի վարչապետ է եկել քո հետևից՚ Իշխան Սաղաթելյանը՝ կառավարական առանձնատների դիմաց
«Մենք կառավարական առանձնատան դիմաց ենք մեկ հիմնական ուղերձով՝ Նիկոլ, դու ժողովրդի անունից մեր երկիրը ներկայացնելու որևէ մանդատ չունես, քո ձեռք բերած յուրաքանչյուր պայմանավորվածություն առ ոչինչ է»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը, երբ «Դիմադրության» շարժման երթը կանգ էր առել կառավարական առանձնատների մոտ:
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, որպեսզի Արցախը մնա հայկական, իսկ հայ մարդն ապրի արժանապատիվ, որպեսզի լինի ուժեղ, արդար և ժողովրդավարական Հայաստան:
«Դու արդեն ոչինչ ես, շանս չունես և չես կարող մոլորեցնել ժողովրդին: Մի հատ նայի քանի վարչապետ է եկել քո հետևից ու ինչքան է գալու, դու պետք է գնաս: Դու մի ճանապարհ ունես՝ հեռանաս արագ և անցնցում, չփորձես այս երկիրը ապակայնունացնես, դու պետք է հեռանաս անարյուն»,-ասաց նա և հավելեց. «Այս հանրահավաքի մասնակիցները՝ ծերերից մինչև երեխաները ասում են, որ ուզում են քեզ «հյուր» գան, բայց չեն գա, որովհետև դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, այլևոս հերիք է»:
Կառավարական առնձնատան մոտից երթի մասնակիցները շարունակեցին քայլեերթը:
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ դուրս են գալիս և ստիպում մեզ՝ բոլորիս, պայքարել. Արթուր Վանեցյան
- «Ովքեր են պաշտպանում կառավարական ամառանոցում գտնվող իշխանությանը՝ թուրքերը»
- Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների. Վանեցյան
- Իշխան Սաղաթելյանը հրապարակեց խաղաղության վերաբերյալ ընդդիմության սկզբունքային դիրքորոշումը
- Մենք ո՞ւմ տվեցինք Տիգրան Մեծի գահը… Ամոթ մեզ. Աշոտ Մինասյան
- Ինչո՞ւ ոստիկանության զորքերը պոստ չեն պահում, կամ էլ՝ պահում են 10-15 տոկոսի չափով. Տիգրան Աբրահամյան
- Երեկ Եռաբլուրում տղաների աչքերի մեջ տեսա մահվան դեմ հեգնանք, մենք Եռաբլուրի հետնորդներն ենք. Հրաչ Ջաբրայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան