Կաննում մերկ կինը հայտնվել է կարմիր գորգի վրա
Կաննի փառատոնի կարմիր գորգի վրա վազելով մուտք է գործել մերկ մի կին, ում կրծքավանդակը ներկված է եղել Ուկրաինայի դրոշի գույներով։ The Hollywood Reporter ամսագիրի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
Ցուցարարը նաև կարմիր ներկով ներկված շորտեր է ունեցել հագին։ Ականատեսների վկայությամբ՝ կինը պոկել է իր ամբողջ հագուստը և գոռալով ծնկի է եկել հավաքված լուսանկարիչների աչքի առաջ։
Դրանից հետո անվտանգության աշխատակիցները վազել են նրա մոտ և ծածկել վերարկուով։ Նշվում է, որ փառատոն մուտք գործելու համար պետք է անցնել անվտանգության մի քանի ստուգումներ, իսկ կարմիր գորգի երկայնքով ուժեղացված անվտանգության ծառայություն կա։
Գործողությունը տեղի է ունեցել Ջորջ Միլլերի «Երեք հազար տարվա ցանկություններ» ֆիլմի պրեմիերայից առաջ, որում խաղում են Թիլդա Սուինթոնը և Իդրիս Էլբան։ Հաջորդ օրը Կաննում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է համերաշխություն հայտնել Ուկրաինայի կինոարդյունաբերության տուժածներին։
Հարակից հրապարակումներ`
- Կաննի 75-րդ կինոփառատոնին կից Marche du Film կինոշուկայում գործում է հայկական տաղավարը
- Կաննի կինոփառատոնը հրաժարվել է ընդունել ռուսական պատվիրակությանը
- Արցախցի երիտասարդ կինոռեժիսորի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել
- Մեկնարկում է Կաննի կինոփառատոնը