
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն անհիմն է համարում Թուրքիայի օդային տարածքի խախտման մասին հայտարարությունը
Հունաստանը հերքում է Էգեյան ծովի վրայով հունական օդանավերի կողմից իր օդային տարածքը խախտելու մասին Թուրքիայի պնդումները և դրանք անհիմն է որակում։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք մերժում ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության անհիմն և իրականությանը չհամապատասխանող պնդումները՝ մի քանի օր առաջ հունական օդանավերի կողմից թուրքական օդային տարածքի ենթադրյալ խախտման վերաբերյալ: Այս մեղադրանքները Թուրքիայի կողմից ապօրինի և սադրիչ գործողությունների համար պատասխանատվությունից ազատվելու ևս մեկ փորձ են»,-ասվում է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի ԱԳՆ-ն բողոքում է իր օդային տարածքի սահմանները Թուրքիայի կողմից աննախադեպ խախտումներից
- Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին մեղադրում է բարիդրացիության ոգին խախտելու և սադրանքների մեջ
- Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
- Հունաստանը խնդրում է ՆԱՏՕ-ին օգնել Ուկրաինային պաշտպանելու Օդեսան
- Մակրոն. Ֆրանսիան, Թուրքիան և Հունաստանը ցանկանում են կազմակերպել Մարիուպոլից բոլոր ցանկացողների տարհանումը
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հունաստան