«Հրապարակ». Դիմադրության շարժմանը միանալու համար արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ են վերջին օրերին Հայաստան եկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ոմանք պնդում են, որ դիմադրության շարժումը գնալով մարում է, և չկա հանրային հետաքրքրություն շարժման նկատմամբ, սակայն մեզ ասացին, որ արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ են վերջին օրերին Հայաստան եկել, մասնավորապես՝ Իրանի, Լիբանանի և այլ երկրների դաշնակցական կառույցների ներկայացուցիչներ, որոնց կարելի է ամեն երեկո հանդիպել Ֆրանսիայի հրապարակում։
Հիշեցնենք, որ 2018-ի հեղափոխության ժամանակ էլ աշխարհի տարբեր անկյուններից մեր հայրենակիցները գալիս էին հայրենիք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին