«Ոսկե սերմեր». երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի անվան հարգանքի և երախտիքի առաջին կրթամրցանակակիրները
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» ծրագրի հերթական կրթամրցանակը նվիրված է Արցախյան պատերազմի հերոս, երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի խնկելի հիշատակին։ Հիմնադրամից հայտնում են, որ Գէորգի ընտանիքը սիրով արձագանքել է «Հայ Ձմեռ պապի» առաջարկին և իր նախաձեռնությամբ, խորհրդակցելով ընկերների հետ, ստանձնել նաև հովանավորի առաքելությունը։
Ծրագրով նախատեսվող առաջին մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող ուսանողների ընդգրկման սկզբունքները մշակելիս բարերարների հետ խորհրդակցելուց հետո որոշում է կայացվել հավասարապես շեշտել կրթամրցանակի փիլիսոփայության սոցիալական և կրթական բաղադրիչները, քանի որ Գևորգ Հաճյանը հայտնի էր իր թե՛ մասնագիտական, թե՛ բարեսիրական գործունեությամբ։
Նախօրոք տարածված հայտարարությանը աձագանքել էին «Վոկալ արվեստ՝ ակադեմիական երգեցողություն» բակալավրի կրթական ծրագրով սովորող, վճարովի համակարգի 13 ուսանողներ։ Ընտրվել են լավագույն երկուսը, որոնց անունները հայտարարվել են կրթամրցանակների հանձնման արարողության ժամանակ։ Կրթամրցանակի ընդհանուր գումարը՝ 200․000 դրամ, բաժանվել է նրանց միջև։
Գեորգ Հաճեանի անունը կրող «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» երախտիքի և հարգանքի առաջին կրթամրցանակակիրներն են Գրիգորյան Քրիստինան (2-րդ կուրս, Աննա Մայիլյանի դասարան) և Հովհաննիսյան Օֆելյան (3-րդ կուրս, Գյուլնարա Ստեփանյանի դասարան)։
Մրցույթի մասնակից բոլոր 13 ուսանողները Հաճեան ընտանիքի կողմից հիանալի նվեր են ստացել՝ Գէորգի «Կոմիտասյան երախայրիքներ» խտասկավառակները։
«Հիմնադրամն իր հանձնառությունն է արտահայտում շարունակել «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» ծրագրի հաջող մեկնարկը և ԵՊԿ և Հաճեան ընտանիքի համագործակցությամբ յուրաքանչյուր կիսամյակ Գևորգ Հաճյանի անվան կրթամրցանակով խրախուսել կոնսերվատորիայի շնորհաշատ ուսանողներին։ Վստահ ենք, որ մրցունակ կրթությունը, գիտությունն ու մշակույթն են այն հիմնարար հենասյուները, որոնց վրա պետք է կառուցվի Հայաստանի ապագան։ Այս մասին են երազել մեր անմահացած հերոսները՝ մեր ոսկի սերմերը, այս գաղափարներով է առաջնորդվել նաև Գևորգ Հաճյանը։ Մենք նրանց զարգացող Հայրենիք ենք պարտք։
«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»»,- նշում են «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամից։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը 2021 թվականից սկսել «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը: Կրթամրցանակների նպատակն է Արցախյան գոյամարտերում զոհված հերոսների հիշատակը հավերժացնել՝ նրանց անունները շաղկապելով կրթության և մշակույթի զարգացման գաղափարին։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկի սերմեր»․ Վաչագան Մանուկյանի անվան Երախտիքի և հարգանքի կրթամրցանակը կհանձնվի մայիսի 23-ին
- «Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակների հանձնում
- «Ոսկի սերմեր»․ կրթամրցանակը նվիրված է Սևակ Մնացականյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր»․ մրցույթ՝ նվիրված Գևորգ Հաճյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- Կրթամրցանակներ նվիրված մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին