ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կանադայի վարչապետ Թրյուդոյի կնոջ և ևս 25 քաղաքացիների նկատմամբ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Կանադայի 26 քաղաքացիների, այդ թվում՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Ինչպես գրում է «Գազետա ռու»-ն՝ նրանց կարգելվի մշտական հիմունքներով մուտք գործել Ռուսաստան։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ սահմանափակումները կիրառվել են ի պատասխան Կանադայի հակառուսական պատժամիջոցների, որոնք ազդել են ոչ միայն ղեկավարության, ռազմական և գործարար շրջանակների ներկայացուցիչների, այլ որոշ դեպքերում նաև «սև ցուցակի» մեջ ներգրավվածների մերձավոր ազգականների վրա:
«Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հարազատների և ընկերների, ռազմարդյունաբերական համալիրի և նավաշինական արդյունաբերության թոփ-մենեջերների, զինված ուժերի հրամանատարության մասին է»,-ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հրապարակման մեջ։
Այսպիսով, բացի Սոֆի Թրյուդոյից, ցուցակում ընդգրկված են փոխվարչապետ Քրիստի Ֆրիլենդ Գրեհեմ Բոուլիի կինը, ԱԳ նախարար Մելանի Ջոլիի գործընկեր Ֆելիքս Մարզելը և այլոք։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնական բանկերը միլիարդավոր դոլարներ են կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով
- Հակառուսական պատժամիջոցները հարվածում են ֆրանսիական բիզնեսին
- Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Պետդումայի 75 պատգամավորների նկատմամբ
- Ուկրաինան մեղադրել է Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում ՌԴ-ին օգնելու մեջ
- Եվրոն հայտնվել է «ծուղակում»՝ ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ նախաձեռնած պատժամիջոցների պատճառով
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և Մարկ Ցուկերբերգի դեմ
- Կանադան Բելառուսի ՊՆ 22 բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել
- Կանադան կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան