Ռուսաստանի Դաշնության ելույթի ժամանակ հինգ երկրի ներկայացուցիչ լքել են APEC նախարարների հանդիպումը
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և երեք այլ երկրների ներկայացուցիչներ լքել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) առևտրի նախարարների հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի ելույթի ժամանակ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին շաբաթ օրը հայտնել է Kyodo գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Շաբաթ օրը Բանգկոկում բացվել է APEC երկօրյա նախարարական հանդիպումը։ Ռեշետնիկովը դրան մասնակցել է տեսահոլովակի միջոցով։
Հանդիպումը լքելու որոշումը, ըստ Kyodo-ի, ընդունվել է ի նշան բողոքի՝ ընդդեմ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության։
APEC-ը բաղկացած է 19 երկրներից և երկու տարածքներից։ Նրանց թվում են 12 հիմնադիրները՝ Ավստրալիան, Բրունեյն, Ինդոնեզիան, Կանադան, Մալայզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Մասնակցում են նաև ՉԺՀ-ն (անդամակցել է 1991 թվականին), Մեքսիկան և Պապուա Նոր Գվինեան (1993), Չիլին (1994), Ռուսաստանը, Վիետնամը և Պերուն (1998): 1991 թվականին չինական երկու տարածքներ՝ Հոնկոնգը և Թայվանը ևս միացան APEC-ին։ Կազմակերպության նախագահությունը Նոր Զելանդիայից ստանձնել է Թաիլանդը։ APEC անդամ երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 18-19-ը Բանգկոկում։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնական բանկերը միլիարդավոր դոլարներ են կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով
- Հակառուսական պատժամիջոցները հարվածում են ֆրանսիական բիզնեսին
- ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Առաջին ալիք»-ի, «Ռոսիա-1»-ի և «НТВ»-ի դեմ
- Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Պետդումայի 75 պատգամավորների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան