Ռուս կենսաբանները Կրասնոդարի երկրամասում նոր բույս են հայտնաբերել
Ռուս մասնագետներին հաջողվել է Կրասնոդարի երկրամասում հայտնաբերել Linaria ցեղի բույսերի նոր տեսակ։ Այս մասին հայտնում է Ռուսական աշխարհագրական ընկերության կայքը։
Ըստ ներկայացված տեղեկատվության՝ Մարկոտի ազգային պարկում հայտնագործությունը կատարել են կենսաբանության դոկտոր Ալեքսանդր Զերնովը և կենսաբանության թեկնածու Անտոն Պոպովիչը։ Բույսի անունը՝ Մարկոտխի լիանարիան (Linaria markotchensis) կապված է նոր տեսակի աճման վայրի հետ։ Այն հայտնաբերվել է 2017 թվականի աշնանը պարկի հարավային մակրոլանջի վրա։ Հայտնաբերված բույսն ուսումնասիրելու համար պահանջվել է մի քանի տարի։
«Տեսակն չի նույնականացվում նախկինում հայտնի որևէ բույսի հետ: Այն նման չէ իրեն մոտ գտնվող որևէ տեսակի և առանձնանում է»,-նշում է Պոպովիչը։
Նա ասել է, որ անմիջապես հասկացել է, որ բույսն անսովոր է։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան