Երգիչ Վալերի Մելաձեն որոշել է հրաժարվել շոու բիզնեսից՝ հանուն ջրի մաքրման
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վալերի Մելաձեն խոսել է նախկին մասնագիտական գործունեությանը վերադառնալու ցանկության մասին: «Գազետա ռու»-ն փոխանցում է, որ այդ մասին երգիչը հայտնել է Instagram-ում կատարած գրառման մեջ։
Երգչի խոսքով՝ ազատ ժամանակ շատ է մտածել ու որոշել է նորից սկսել ջուր մաքրել։ Նա ասել է, որ համալսարանն ավարտելուց հետո սովորել է ասպիրանտուրայում և թեկնածուական թեզ է գրել։ Թեզի հիման վրա, հաշվի առնելով ժամանակակից զարգացումները, Մելաձեն ստեղծել է մի սարքավորում, որը թույլ է տալիս ծովի ջրից պարբերական աղյուսակի քիմիական տարրեր ստանալ։
«Ես հաստատ գիտեմ, որ իմ երգերը վաղուց են ապրում և դեռ երկար կապրեն իմ ունկնդիրների շնորհիվ»,-գրել է Մելաձեն։
Նա հավելել է, որ չնայած երաժշտությունը շարունակում է մնալ իր սիրելի զբաղմունքը, բայց այլևս չի հետաքրքրվում շոու-բիզնեսով և դրա հետ կապված այլ հարցերով, փոխարենը երգիչը ոգեշնչվում է նոր նպատակից, որն իր մոտ «ստեղծագործական ազարտ» է առաջացնում։