Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել, բայց բերման ենթարկվեց
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանը խուզարկելուց հետո նրան բերման ենթարկեցին, թեև որևէ բան չէին հայտնաբերել։
«Որոշում կայացվեց բերման ենթարկել Արամ Գրիգորյանին։ Ոչինչ չեն գտնել, փնտրում էին ինչ-որ ցուցարարների, հավաքի մասնակիցների ցուցակներ։ Բնականաբար, նման բան չէր կարող լինել, որովհետև առհասարակ այն տեսանյութը, որի հիման վրա այս քրեական գործը հարուցվել է, բոլորս տեսել ենք...»,- լրագրողներին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նա նշեց, որ քաղաքական ռեպրեսիայի մի դրսևորում է, բայց այնքան իմաստազուրկ ու ծիծաղելի։
«Մարդն իմացավ, որ եկել են իր բնակարանը խուզարկելու, ինքը եկավ, ներկայացավ խուզարկության վայր, դրանից հետո բերման ենթարկել՝ ոչ տրամաբանության մեջ է տեղավորվում, ոչ առհասարակ օրենքի»,- ասաց Երվանդ Վարոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ մուրացկանին օգնելը. Արթուր Վանեցյանի օգնական
- Խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. Բաբայան
- Իշխանությանը խորհուրդ կտամ զուր չտանջվել, քանի որ մարդկանց օգնելը մեր համար կարևոր առաքելություն է. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան