Կոմիտասի պողոտայում ակցիայի մասնակցին դիտավորությամբ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է և բաց է թողնվել. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
«Իրավապահ համակարգի՝ քաղաքական ենթատեքստ ունեցող երկակի ստանդարտներից ևս մեկ օրինակ.
Կոմիտասի պողոտայում ս/թ մայիսի 18-ին անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին դիտավորությամբ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է և բաց է թողնվել, վերջինի արարքը բնականաբար որպես սպանության փորձ չի որակվել։
Մինչդեռ, մի քրեական գործով պաշտպանյալս՝ վերջին պատերազմի ակտիվ մասնակից, մանկահասակ երեխա ունեցող երիտասարդը մեկ տարուց ավելին սպանության փորձի հանցակազմի մեղսագրմամբ գտնվում է կալանքի տակ, քանի որ, ըստ մեղադրանքի, ծեծկռտուքից րոպեներ անց ավտոմեքենայով հարվածել, գետնին է գցել իրեն ծեծի ենթարկողին, անվադողով նրա ոտքի վրայով անցել և հեռացել է։
Ավելին, տուժողը ծանրության որևէ աստիճան պարունակող մարմնական վնասվածք չի ստացել, ըստ տեսագրության՝ գետնից անմիջապես վեր կենալով՝ վազել է հեռացող ավտոմեքենայի հետևից, իսկ ավտոմեքենայի վրա նույնիսկ մեկ քերծվածք չկա...։
Իսկ գուցե վերաբերմունքի այսպիսի տարբերության պատճառը իմ պաշտպանյալի մասնակցությու՞նն է հայրենիքի պաշտպանության մարտերին»։
Հարակից հրապարակումներ`
- Կոմիտաս փողոցում վարորդը վրաերթի է ենթարկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն
- Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը չի կալանավորվելու
- Գեղամ Նազարյան. Հղի կնոջը դաժանաբար սպանած, կանգ չառած վարորդին ընդամենը ժամեր անց ազատություն են շնորհում
- Ոչ ոք չի իջել մեքենայից, քշել գնացել են․ ականատեսը ՝ հղի կնոջ վրաերթի մասին
- Արյունարբուն հիմա էլ՝ հանուն իրա տուն հասնելու հղի կնոջը գցեցին մեքենայի տակ ու սպանեցին․ Սամսոնյան