Բրիտանական թագավորական ընտանիքն ապաստարան է տրամադրում ուկրաինացի փախստականներին
Վինձորների բրիտանական իշխող դինաստիայի ներկայացուցիչներն օգնում են ուկրաինացի փախստականներին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ ապաստարանով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Daily Express-ը։
Այս պահին Մեծ Բրիտանիայում գործում է այսպես կոչված հովանավորվող ապաստանի սխեման ուկրաինացիների համար: Դրա համար նրանք պետք է հրավեր ունենան անհատներից, բարեգործական կազմակերպություններից կամ համայնքներից, որոնք ուղղակիորեն երաշխավորում են փախստականներիապաստանը կամ վճարում նրանց առանձին բնակարանների համար: Միաժամանակ կառավարությունը փախստականներին հյուրընկալող բրիտանացիներին ամսական վճարում է 350 ֆունտ (449 դոլար): Ավելի քան 100 հազար բրիտանացի արդեն ցանկություն է հայտնել հյուրընկալել ուկրաինացի փախստականներին, այդ թվում՝ դերասան Բենեդիկտ Քամբերբեթչին և տրանսպորտի նախարար Գրանտ Շապսին։
Daily Express-ը պարզաբանել է, որ տեղեկություն չունի, թե թագավորական ընտանիքից կոնկրետ ովքեր են մասնակցում ուկրաինացի փախստականներին օգնելուն։ «Մենք օգնում ենք տարբեր ձևերով, բայց զերծ կմնանք հետագա մեկնաբանություններից», -ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թագուհի Եղիսաբեթ II-ը, գահաժառանգը՝ Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կորնուոլի դքսուհի Կամիլա, ինչպես նաև Քեմբրիջի դուքսն ու դքսուհին Ուիլյամն ու Քեյթը նվիրատվություններ են կատարել փախստականներին օգնող մարդասիրական կազմակերպություններին։
Փորձագետներն ընդգծում են, որ 96-ամյա թագուհին, որը ավանդաբար չի խոսում քաղաքական թեմաներով, մարտին Վինձոր ամրոցում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ ակնարկել է իր վերաբերմունքը ուկրաինական իրադարձություններին ՝ սեղանին դնելով դեղին և կապույտ ծաղիկների փունջ՝ նկատի ունենալով Ուկրաինայի պետական դրոշը:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին
- Ուկրաինան Օդեսայի նավահանգստում արգելափակել է թուրքական 21 նավ
- Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող 40 դոնոր երկրների երկրորդ հանդիպումը կկայանա մայիսի 23-ին
- Բրիտանացի պատգամավոր. Պետք է անենք հնարավոր ամեն բան, որ այդ սարսափները նորից չկրկնվեն
- Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին նկատել են ոչ ֆորմալ հանդերձանքով
- ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ Բրիտանիան հրաժարվել է ազատել Ուկրաինայում գերեվարված իր վարձկաններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան