Հայաստանյան թանգարանային ֆոնդից ավելի քան 67 հազար ցուցանուշ ենթակա է վերականգնման
Հայաստանում 2021 թվականին գործել է 100 թանգարաններ, որից 63-ը՝ Երևանում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, թանգարանների ֆոնդերը կազմում է 3 157 546։
Մեկ տարում վերականգնվել է 7202 ցուցանմուշ։ Թանգարանների ֆոնդերում հաշվառված ցուցանմուշներից 67 705-ը ենթակա է վերականգնման, մեծ մասը փաստաթղթեր են (20 562), գծանկարներ (11 854), հնագիտական առարկաներ, լուսանկարներ, գեղանկարչական առարկաներ։
Մեկ տարվա ընթացքում Երևանի և մարզերի թանգարաններում բացվել է 1003 ժամանակավոր ցուցադրություն։
2021 թվականին հայաստանյան թանգարաններ են այցելել 2 402 317 մարդ, որից 831 669՝ վճարովի, 1 570 648-ը՝ անվճար։ Երևանյան թանգարանները մեկ տարում ունեցել են 2 111 305 այցելու։
Թանգարանների աշխատում է 2072 մարդ։