Հայտնել են կիտրոնով ջրի երկու օգտակար հատկության մասին
Կիտրոններում հայտնաբերված վիտամին C-ն խթանում է կոլագենի սինթեզը մարմնում, օգնում է պահպանել դեմքի առողջ երանգը և խոնավեցնում է մաշկը: Eat This, Not That կայքին հայտնել է սննդաբան Ջեսիկա Բիպեն:
Կիտրոնով ջուրը բարելավում է դեմքի գույնը, եթե այն կանոնավոր խմեք։ Այս պարզ մեթոդը կօգնի ներսից խոնավեցնել մաշկը և կանխել կնճիռների առաջացումը։ Կիտրոնի մեջ պարունակվող վիտամին C-ն ուժեղացնում է կոլագենի սինթեզը մարմնում և մաշկը դարձնում ավելի առաձգական։ Ըմպելիքը ոչ պակաս օգտակար կլինի դիետա պահող մարդկանց համար։
«Ուտելուց առաջ և ուտելու ընթացքում կիտրոնով ջուր խմելը կարող է նպաստել հագեցվածության զգացողության առաջացմանը և լրացուցիչ կալորիաները նվազեցնելու արդյունավետ միջոց է»,-ասել է սննդաբանը:
Մասնագետը նաև նշել է, որ կիտրոնով ջուրն օգնում է լավացնել մարսողությունը, սակայն ավելի լավ է այն չխմել դատարկ ստամոքսին։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը հայտնել է սննդատեսակների մասին, որոնք արագացնում են քաշի կորուստը
- Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք
- Սննդագետ. Աղամանի արգելքին հաջորդած ծաղր ու ծանակի մեղավորը առողջապահության նախարարությունն է
- Սննդաբանը հայտնել է իդեալական նախաճաշի գաղտնիքը
- Սննդաբանը պատմել է, թե ում համար կարող է վտանգավոր լինել բանան ուտելը
- Սննդաբանը՝ վնասակար դիետաների մասին