Օրվա մամուլ 10:17 21/05/2022 Հայաստան

«Փաստ». Փաշինյանը ժողովրդավարությունից խոսում է այն ժամանակ, երբ բռնաճնշումներ են կիրառվում քաղաքական հակառակորդների նկատմամբ, երբ առկա են քաղբանտարկյալներ

«Փաստ» թերթը գրում է. «Դժվար է պատկերացնել ավելի աբսուրդ, հակասական վիճակ, քան երեկ Երևանում տեղի ունեցածն է: «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում էր «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որին ներկա էին ԵՄ և ԱՄՆ դեսպանները, բացառապես արևմուտքից ֆինանսավորվող և իրենց իրավապաշտպան համարող կազմակերպությունների ներկայացուցիչներ ու... քպականներ։ Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը, որը նորից խոսում էր «ժողովրդավարության բրենդի» մասին:

Ուշագրավն այն է, որ «հայկական ժողովրդավարության» մասին ֆորումն անցնում էր «փակ դռների» հետևում, հարյուրավոր ոստիկաններով շրջափակված շենքում, իսկ քննարկմանը չէին հրավիրել ընդդիմադիր պատգամավորներին: Ավելին, Նիկոլ Փաշինյանի թիկնազորը նրանց նույնիսկ արգելեց մտնել այն դահլիճ, ուր տեղի էր ունենում «ժողովրդավարության» թեմայով միջոցառումը: Միևնույն ժամանակ, «ժողովրդավարության» մասին խոսում են այն օրերին, երբ անհամաչափ, բռնի ուժ է կիրառվում խաղաղ ցուցարարների նկատմամբ, երբ «ժողովրդավարության բաստիոնի» իշխանությունները բռնաճնշումներ են կիրառում քաղաքական հակառակորդների նկատմամբ, երբ առկա են քաղբանտարկյալներ:

Ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը աչքի ընկավ մեկ այլ ուշագրավ «երանգով» նույնպես: Նա բացահայտ կերպով պատերազմի պարտության, հայկական կողմի ներկա ու, առավել ևս, ապագա զիջումների ողջ պատասխանատվությունը գցեց ՀՀ քաղաքացու գրպանը՝ պարզ ասելով, որ ՀՀ քաղաքացին է «խաղաղության օրակարգի» մանդատ տվել: Այստեղ խնդիրը խաղաղությունը չէ, որովհետև խաղաղություն ցանկանում են բոլորը, այլ այն, թե ինչ է սպասվում այդ օրակարգով ստորագրվելիք փաստաթղթերում: Հենց այս «հեռանկարի» համար էլ Փաշինյանը հղում է տալիս ՀՀ քաղաքացուն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:48
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին։ Հանդիպմանը կողմերը  քննարկել...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հունվարի 1-ից ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, ՀՀ վարչական դատարանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կրակոցներ Աբխազիայի խորհրդարանում. մեկ զոհ և մեկ վիրավոր
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի շենքում կրակոցներ են հնչել: Սպանվել է դե ֆակտո պատգամավոր Վախթանգ Գոլանջիան, վիրավորվել է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Երեկ հայրս զանգել է Բաքվից, սպասում ենք դատավարության արդյունքներին․ Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան
Ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայրենիք վերադարձնելու ջանքերն առայժմ արդյունք չեն...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում կամ Ծերուկն անտանելի է դարձել. Ագնեսա Խամոյան
«Բազմաթիվ նշումներով, դիտարկումներով ու հարցադրումներով այս թղթերը, որ տեսնում եք աշխատանքային սեղանիս, այսօր պետք է ներկայացնեի ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հաքան Ֆիդան. Լիարժեք աջակցում ենք Ադրբեջանի անդամակցությանը D-8-ին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում մասնակցել D-8-ի նախարարների խորհրդի նիստին։ Ֆիդանն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան...
Աղբյուր` Panorama.am
17:25
Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է
ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով։...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
Երևանի Խաչքարերի պուրակում (Հանրապետության hրապարակ մետրոյի կայարանին հարակից տարածք) դեկտեմբերի 20-ին կբացվի «Տարեհաց» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:19
Գաուֆը Forbes-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին
Ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆը գլխավորել է Forbes-ի 2024 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցուցակը։ Անցած տարվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
17:08
Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում
Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը  ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանսիական ծաղրանկարները
Պուատիեի համալսարանի հետազոտող Լյուդիվին Թուվերեզը, որը «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
16:49
Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը գաղտնի են պահում՝ լկտի պատասխան տալով ԶԼՄ-ին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա կատարած այցի ընթացքում ծախսված գումարների չափը խիստ գաղտնի է պահվում ԶԼՄ-ներից։  Ավելին,...
Աղբյուր` Panorama.am
16:29
Առաջարկների հավաքագրում` Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով
2025 թվականին լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Անվանի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Էդ մարդը, որ ժամանակին խոզը էր խանձում, սպանդանոցո՞ւմ էր խանձում, մի հատ էլ քարոզում էր, թե կաշին ինչ համով է. Գառնիկ Դանիելյան
«Արցախի շրջափակման ամիսներին, երբ մեր հայրենակիցների շրջանում սովամահության դեպքեր էին արձանագրվում, մարդիկ ուտելու մի կտոր հաց չունեին՝...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ադրբեջանը հայկական օրակարգի, Արցախի հետ կապված ֆիլմերը հետևողականորեն հանում է միջազգային կինոփառատոների օրակարգից. Սողոմոնյան
«Միջազգային կինոփառատոներում ներկայացված հայկական ֆիլմերն ադրբեջանական պետական մեքենայի կողմից ոտնձգությունների են ենթարկվում, իսկ ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հերոսի մայր. ռոբերտ ամիրխանյան, «Երազի իմ երկիր հայրենի» ես գրել, երգել, բայց հիմա էտ սատանայի ձեռքը սեղմում ես
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին։ Հիշեցնենք, որ վերջինին...
Աղբյուր` Panorama.am
15:25
Մեր քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն բոյկոտելու տրանսպորտի թանկացումը՝ շարունակելով վճարել 100 դրամ. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել երևանցիներին, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Երեկ ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Իսկ մա՞րդ է արդյոք կոմպոզիտորը
Երեկվանից, իսկ այսօր՝ ավելի թունդ, քննարկում է սոցցանցերում, թե՝ արդյոք Ռոբերտ Ամիրխանյանի սիրատոչոր հանդիպումը Աննա Հակոբյանի հետ ստվերո՞ւմ է...
Աղբյուր` Panorama.am
15:19
Գերարագ ինտերնետից մինչև դամաֆոնային ու անվտանգության համակարգեր. Fnet Telecom
15 տարվա պատմություն ունեցող Fnet Telecom-ը ֆիքսված կապի ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզերում և Երևանի ամբողջ տարածքում:...
Աղբյուր` Panorama.am
15:14
Իրավապաշտպանն ահազանգում է, կալանավորի կյանքին վտանգ է սպառնում
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է ՄԻՊ Անահիտ Մանասյանին, ՀՀ արդարադատության նախարարությանը. «Արդեն 43 օր՝ նոյեմբերի 7-ից...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության, հայկական ֆիլմերը հանվում են փառատոներից. Իշխանյան
«Տպավորություն է, որ ֆիլմի գրաքննությունը թեթև բան է, բայց նույնն է, ինչ հուշարձանի վերացումը. եթե հուշարձանը դրսում է, հանդիսատեսը դրսում...
Աղբյուր` Panorama.am
15:02
ՔՊ-ական նոր պատգամավորը Ջուլիետա Ազարյանն է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:58
Ավինյանի «սև հումորը»՝ «Могилев Лифтмаш»-ը, Երևանի նոր վերելակներից օգտվողների համար
Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականի ավարտը երևանի բազմաբնակարան շենքերում 500 վերելակ է փոխելու։ Էրեբունի վարչական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
2024թ-ի մայիսի ջրհեղեղից տուժածները 1 քմ-ի դիմաց կառավարության հատկացրած 63,400 դրամով չեն կարողացել տներ գնել
«Գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ...
Աղբյուր` Panorama.am
14:13
Մեր բանակի կազնաքանդման սկիզբը տրված է... Քաղաքագետ
«Նիկոլ Անհողը կատարում է Բաքվի հերթական հրահանգը, որ Հայաստանը բանակ պետք է չունենա... Նիկոլը այդ ամենը ժողջանին մատուցում է «խաղաղության օրակարգին» բանակի հանապատասխանեցման քողի տակ...»
Աղբյուր` Panorama.am
14:05
Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
13:45
«Ծերացել է». երկրպագուներն անհանգստացած են Շվարցենեգերի առողջությամբ
Երկրպագուներն անհանգստացած են հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի առողջությամբ։ Այս մասին հայտնում է Page Six-ը։ Երկրպագուներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան
15:09 19/12/2024

Հակազդեցություն չկա, դրա համար էլ Ադրբեջանը հասնում է հաջողության. Իշխանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}