Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը. Արթուր Վանեցյան
«Արցախն այլևս փրկվելու է Երևանի կենտրոնում, Արցախի պաշտպանությունն իրականացվելու է Երևանի կենտրոնում»,- Ֆրանսիայի հրապարակում ի պատասխան իշխանության քննադատություններին, թե «Արցախը Երևանի կենտրոնում չեն փրկելու, թող գնան Արցախը պաշտպանեն», լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա նշեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերն այսօր ապահովում են Արցախի ժողովրդի ու Արցախի մնացյալ հատվածի անվտանգությունը։
«Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը, որևէ քայլ չեն իրականացնում Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու համար։ Այստեղ՝ Երևանում, Հայաստանում պետք է պայքարենք ու պաշտպանենք Արցախի շահերը, իսկ մնացած ամեն ինչ կեղծ է»,- ասաց Վանեցյանը։
Ընդդիմադիր գործչի խոսքով, այստեղ գտնվող մարդիկ պատրաստ են ցանկացած պահի իրենց կյանքի գնով պաշտպանել Արցախը, Հայաստանը։
Ա. Վանեցյանն ասաց, որ բոլորն են եղել Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակից։
«Ես եղել եմ Արցախում սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը։ Նոյեմբերի 8-ին պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ասվել է, որ ռազմական գործողություններն ավարտվել են, դուք այլևս բան չունեք անելու, գնացեք Երևան։
Վերադարձել ենք Երևան, զենք-զինամթերքը հանձնել ենք պաշտպանության նախարարություն, որից հետո մինչև օրս կեղծ թեզը, թե մենք իբր փախել ենք Արցախից...
Ասում են Սեյրան Օհանյանն ու Արթուր Վանեցյանը հանձնել են Շուշին։ Հասկանում եք՝ ինչի մասին են խոսում։ Սեյրան Օհանյանը իմ աչքի դեմն է եղել քանի օր Շուշիում։ Սեյրան Օհանյանի ընկերը հրազենային վիրավորումից է զոհվել, մեր Էդգար Ավանեսովը։ Հրազենային, այսինքն թուրքն ավտոմատով կրակել է։ Հասկանում եք՝ այդ պատերազմի ժամանակ չի եղել իրավիճակ, որ թուրքն ու հայը դեմ առ դեմ մարտի բռնվեն։ Մենք եղել ենք այդ իրավիճակում։ Հետո եղել է Շուշիից իջնելու հրաման։ Թող քննություն իրականացնեն, հասկանան՝ ինչու եղավ այդ հրամանը, ով հանձնեց Շուշին, ինչու հանձնեց։
Նիկոլ Փաշինյանն անընդհատ ասում է՝ առանց Շուշին հանձնելու պատերազմը հնարավոր չէր կանգնեցնել։ Հիմա հարց է առաջանում՝ ինքը ամեն ինչ արեց, վերջում էլ հրամանը տվեցին Շուշիից դուրս գալու, որ պատերազմը կանգնեցնե՞ն, թե՞ իր ու Ալիևի պայմանավորվածությունները վերջնական կյանքի կոչվի»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու
- Արթուր Վանեցյան. Շարունակելու ենք անհնազանդության խաղաղ ակցիաները
- Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
- Վանեցյան. Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ
- Արթուր Վանեցյան. Ձեզ ասում են՝ եկել ենք 5 կետով ականջներդ քաշենք, դուք ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞
- Արթուր Վանեցյան. Եթե շարժումը չհաջողի, ապա ես այս Ազգային Ժողովում անելիք չունեմ
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունն առնետի պես կրծել է մեր անցյալը, ներկան, փորձում է կրծել ապագան, թույլ չենք տա
- Վանեցյան. Անձրևը մեր նահատակված տղեքի արցունքներն է, քանի որ չենք կարողացել ազատվել իրենց զոհած իշխանություններից
- Արթուր Վանեցյան. Լսե՛ք, ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի
- «Հրապարակ». Ամեն ինչ անում են, որ Վանեցյանը արագ ապաքինվի եւ շարքեր վերադառնա
- Վանեցյան. Հանունի պայքարը շարունակվում է, հուսահատվել չկա
- Վանեցյան. Մենք իրավունք չունենք անել այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն այս շարժման մարմանը