Քաղաքական 21:37 21/05/2022 Հայաստան

Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների. Վանեցյան

«Մենք ունենք ծրագիր, որն իրագործելու ենք մինչև վերջ։ Մեր ծրագիրն է ունենալ հզոր, անվտանգ Հայաստան ու Արցախ, մեր մեծ հայրենիքում ապրող արժանապատիվ քաղաքացի։ Մենք դրա համար պատրաստ ենք անել ամեն ինչ ու անելու ենք»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ ասում եք պայքարը վճռական փուլ է մտել, որևէ վճռական գործողություններ չենք տեսնում,  ընդդիմադիր գործիչը պատասխանեց. «Վճռական  գործողություն ասելով ի՞նչ եք պատկերացնում։ Վճռական գործողություն չէ՞ Ֆրանսիայի հրապարակը, Երևանի կենտրոնը փակ պահելը,  վճռական գործողություն չէ՞ սուր քաղաքական ելույթները։ Վճռական գործողություններ չե՞ն օրեցօր մեր շարժմանը միացող մարդիկ,  հանրության տարբեր շերտերի միացումը պայքարին։

Մենք փողոցային ավանտյուրիստներ չենք ի տարբերություն գործող իշխանությունների։ Մենք պետությունը և պետականությունը հասկացող և գնահատող մարդիկ ենք, մենք անելու ենք ամեն ինչ այնպես, որպեսզի երկրում ոչ արյուն լինի, ոչ բռնություն, մենք կարողանալու ենք մեր ժողովրդի  աջակցությամբ հասնել այս իշխանության հեռացմանը»։

Ա. Վանեցյանն ասաց, որ ժողովուրդն է որոշելու, երբ պետք է փոխվի իշխանությունը․ «Ժողովուրդը հենց դուրս եկավ փողոց և իր վճռական խոսքն ասաց, որ պետք է այս իշխանությունները գնան, մենք այդ ամենը կարողանալու ենք փաթեթավորել, տանել առաջ։ Մենք լինելու ենք կանգնած առաջնագծում, առաջնորդելու ենք այս շարժումը, որևէ բան չենք խնայելու արդյունքի հասնելու համար»։

Իսկ եթե ժողովուրդը դուրս չգա փողոց, այդ սցենարը հաշվի առե՞լ եք հարցին ի պատասխան նա ասաց. «Իրականում իրավիճակ է փոխված երկրում և հատկապես Երևանում։ Երբ շրջում ենք Երևանի փողոցներով, սկսած կենտրոնից,  ավարտած ծայրամասերով, մենք տեսնում ենք, որ գրեթե բոլորը  100 տոկոս քաղաքացիներ մեզ ողջունում են։ Մենք փակում ենք ճանապարհ, փակ է մնում 10, 30, 40 րոպե, բացում ենք, խցանման մեջ մնացած մեքենաները, մեր կարծիքով, որ պետք է դժգոհեն, ողջունում են մեզ, ասում են՝ լավ եք անում, ապրեք, ձեր հետ ենք։ Բայց ցավն այն է, որ այդ մարդիկ դուրս չեն գալիս փողոց, նստում են, խոսում են տներում, բակերում, աշխատասենյակներում»։

Ա. Վանեցյանը հիշեցրեց ավելի վաղ արտահայտած միտքը՝  քաղաքացիները չեն վստահում այս հարթակին, թող ձևավորեն այլընտրանքային հարթակ, թող ուրիշներն անեն, ոչ մեկ չի մոնոպոլիզացրել այս դաշտը, սա համազգային շարժում է, հայ ժողովրդի շարժումն է։

Հարցին, թե ինչո՞ւ չեն հայտարարում շարժման վարչապետի թեկնածուի անունը, որպեսզի մարդիկ իմանան, ում հետևից են գնում, նա պատասխանեց. «Այդ հարցը շատ են տալիս, բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք պետք է հայտարարենք, թե ով է լինելու վարչապետի թեկնածու, արդյո՞ք պետք է չհայտարարենք։ Չունեմ այդ հարցի պատասխանը։ Այդ հարցը պետք է քննարկենք։ Չենք քննարկել, պետք է քննարկենք, այդ հարցի պատասխանը պետք է ստանալ։ Այդ մտահոգությունն ու հարցը կա հանրության մի շրջանում։ Խոստանում եմ՝ այդ  հարցը բարձրացնել շարժման առաջնորդների շրջանում և փորձենք հասկանալ»։

Ա. Վանեցյանը վստահեցրեց, որ շարժման առաջնորդներն այս հարթակում գտնվող մարդիկ են, այլ մարդիկ չկան, նշեց, որ իրենց շարքերում բաժանումներ, պառակտումներ չկան։

«Եթե դա է խնդիրը, հավատացեք, ամենահեշտ լուծվողն է, մեզանից որևէ մեկը չունի ամբիցիա լինելու միակ ու անփոխարինելի առաջնորդը։ Չկա նման մարդ։ Առաջնորդն այս հրապարակում է ծնվելու։ Եկեք չփնտրենք պատճառներ, թե ինչու չեն գալիս հրապարակ։ Դուրս եկեք հրապարակ, դուրս եկեք պայքարի, հաղթանակն անխուսափելի է լինելու»,- ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}