Քաղաքական 21:05 21/05/2022 Հայաստան

Իշխան Սաղաթելյանը հրապարակեց խաղաղության վերաբերյալ ընդդիմության սկզբունքային դիրքորոշումը

«Այսօր դուք տասնյակ հազարներով ներկա գտնվելով այստեղ՝ ևս մեկ անգամ հաստատեցիք, որ վարչապետի աթոռ զբաղեցնող անձը հայ ժողովրդի և Հայաստանի անունից բանակցություններ վարելու որևէ մանդատ չունի»,-«Դիմադրության» շարժման հանրահավաքում հայտնեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա ասաց, որ Ադրբեջանի 5 առաջարկներին հայկական կողմի ներկայացրած 6 առաջարկները ոչինչ չասող, դիվանագիտորեն սխալ ձևակերպած և հայ ժողովրդի շահերից չբխող առաջարկներ են, որոնք Ֆրանսիայի հրապարակում գտնվողները ամբողջությամբ մերժում են:

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իրական, արժանապատվության հասնելու ընդդիմության րմոտեցումներն հստակ են և ընթերցեց դրանք.

«44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է՝

-զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից՝ մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումը և հստակեցումը,

-ձևավորել անվտանգային այնպիսի մթնոլորտ, որը կանխատեսելի և ընկալելի կլինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար՝ նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում անվտանգային հայանպաստ մեխանիզմերի ապահովման նպատակով,

-ռազմական, ռազմաարդյունաբերական տեխնոլոգիական, տնտեսական և ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային և ռազմավարական հայեցակարգ,

-համախմբել համայն հայության ողջ ներուժը և սփյուռքը պետք է դառնա մասնակիցն ու պատասխանատուն համահայկական օրակարգի խնդիրների կենսագործման համար»:

Սաղաթելյանի փոխանցմամբ՝ ընդդիմությունը համոզված է, որ իրական խաղաղության, հաշտեցման և համագոյակցության ապահովմանը պետք է անպայմանորեն նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնությունները:

«Ուստի Հայաստանը պետք է առաջարկի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի՝ հարաբերությունների կարգավորման սկզբունքների հստակեցում ու համաձայնեցում և  բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ, անհրաժեշտության դեպքում՝ պայմանագրի կնքում»,-հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչը և, հիշեցնելով, որ ընդդիմությունը միշտ էլ կողմ է եղել խախաղությանը՝ հայտարարեց, թե այն չպետք է լինի հայրենազրկման, հայ ժողովրդի կենսական շահերի զիջման գնով, այլ պետք է լինի արժանապատիվ խաղաղություն:

Նա ասաց, որ հայանպաստ դիրքերից հանդես եկող նոր իշխանությունը կարևոր քայլեր պետք է ձեռնարկի:

«Երբ ասում եմ Հայաստանի Հանրապետություն, հայկական կողմ այդտեղ Նիկոլ չկա, նա կապ չունի ՀՀ-ի և հայկական կողմի հետ:

Նախ պետք է երկու կողմերի հավատարմությունը միջազգային հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի, կամ ուժի սպառնալիքի չկիրառման հադեպ: Մինչև հավանական խաղաղության պայմանագրի կնքումը պետք է առաջնային կերպով հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դե օկուպացիայի և ինքնորշաման իրավունքի հիման վրա Արցախի Հանրապետության վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբաի համանախագահության հովանու ներքո: ՀՀ-ի համար ուղենիշային պետք է լինի ԳԽ-ի 1992 թվականի հուլիսի 8-ի՝ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացառող որոշումը:

Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ սահմանագծման և սահմանազատման գործընթացը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Նախքան սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը ՀՀ-ի ինքնիշխան տարածքից:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և հետագայում նաև սամանագծման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ, խաղաղ կարգավորման գործընթացին՝ բացառելով առանց Հայաստանի հետ հուսալի կամպի Արցախի նակլավային վիճակը:

Որպես բանակցությունների մեկնարկ և լարվածության մթնոլորտի թուլացում Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր ռազմագերիներին, պատանդներին և ապօրինի պահվող անձանց: Հարգելի հայրենակիցներ մենք վստահ ենք, որ այս իրատեսական մոտեցումը աջակցություն կստանա, միջազգային իրավունքների դիրքերից հանդես եկող և Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ իրապես շահագրգիռ մեր միջազգային գործընկերներին:

Միևնույն ժամանակ մենք հստակ ուղերձ ենք հղում ողջ միջազգային հանրությանը, որ որևէ պարագայում թույլ չենք տալու հայ ժողովրդի ազգային պետական շահերը զոհաբերել աշխարհաքաղաքական հավակնություների սպասարկմանը և անհարկի միջամտել Հայաստանի ներքին գործերին»,-ասաց Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ իր ներկայացրած սկզբունքները միգուցե հանրահավաքային չէին, բայց ընդդիմության դիրքորոշումն անհրաժեշտ էր հնչեցնել, որպեսի և միջազգային հանրությունը և ժողովուրդը հասկանա, գիտակցի, տեղեկանա մանրամասներին, որ խնդրի լուծման ամբողջական պատկերացումները և բանաձևումներն ընդդիմությունը ունի և դրան հասնել հնարավոր է:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ Թուրքիան և Ադրբեջանը շտապում են, քանի որ վախենում են, որ Նիկոլ Փաշինյանը շուտով գնալու է և հայտարարեց, որ նրանց մտահոգությունն տեղին է, քանի որ վերջինիս իրոք հեռացվելու են:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}