Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով, երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է․ տուժածներ չկան։ Փրկարարները սահմանազատել են տարածքը
Հարակից հրապարակումներ`
- Հենց վաղը կարող է փլվել Սարալանջի ճանապարհը... Սարհատ Պետրոսյան
- Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է