«Առավել քան կարևոր է հնչեցնել բոլորիս միասնական բողոքի ձայնը». Ֆրանսիայի հրապարակ, 18։00
«Հրապարակում հավաքված արժանապատիվ հայը պետք է ցույց տա, որ ժողովրդի անունից վարչապետի աթոռը գրկած անձը բանակցելու և նոր զիջումների գնալու մանդատ չունի։
Առավել քան կարևոր է հնչեցնել բոլորիս միասնական բողոքի ձայնը»,- նշված է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում՝ հիշեցնելով, որ այսօր 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալու է հանրահավաք։
Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր.
«Վաղը ժամը 18․00-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկելու է հերթական հանրահավաքը։ Մասնակցելով հանրահավաքին դուք «ՈՉ» եք ասում այս կապիտուլյանտին և երկիրը նոր զիջումների տանելուն։ Ձեր մասնակցությամբ դուք հստակ ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին, որ այս մարդը, որը ժողովրդին մոլորեցնելով հայտնվել է իշխանության ղեկին, այլևս չունի որևէ մանդատ ժողովրդի անունից խոսելու և ՀՀ-ն ներկայացնելու»,- ասաց նա։
Քաղաքական գործիչը մեկ անգամ ևս ընդգծեց, որ Բրյուսել այցից առաջ վաղվա հանրահավաքը կարևոր է։ Բացի այդ, նրա խոսքով՝ հանրահավաքի ընթացքում կներկայացվեն պատկերացումները, հայեցակարգային մոտեցումներն՝ Արցախյան հիմնախնդրի և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում փորձում էին բեմադրել ժողովրդավարության թատրոնը․ Իշխան Սաղաթելյան
- Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր. Իշխան Սաղաթելյան
- Վե՛րջ տվեք սրիկայությանը՝ երբ պետք էր Արցախում էինք․ Իշխան Սաղաթելյան
- Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
- Մարդիկ այսօր իրենց ընտանիքներով, երեխաներով, ծերերով դուրս են եկել փողոց հանուն Արցախի, Հայաստանի, հանուն հայ ժողովրդի. Սաղաթելյան
- Վանեցյան. Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ
- Արթուր Վանեցյան. Ձեզ ասում են՝ եկել ենք 5 կետով ականջներդ քաշենք, դուք ասում եք՝ հա, բայց դեմքիս թքել չկա՞
- Արթուր Վանեցյան. Եթե շարժումը չհաջողի, ապա ես այս Ազգային Ժողովում անելիք չունեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին