Ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ մուրացկանին օգնելը. Արթուր Վանեցյանի օգնական
Ոստիկանության Քրեական հետախուզության վարչությունը և քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացնում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ ծանոթացել է խուզարկության որոշմանը։
«Խնդիրը վերաբերում է հայտնի տեսագրությանը, որ Արամը ձմռանը մուրացկաններին փող է բաժանում։ Փնտրում են հավաքի մասնակիցների ցուցակներ։ Ծիծաղելի է, բայց այսպես է։ Այստեղ գործ էլ չկա, մուրացկաններին փող բոլորն են տալիս են»,- ասաց Երվանդ Վարոսյանը։
Արամ Գրիգորյանն ասաց, որ քաղաքի տարբեր վայրերում միշտ էլ հանդիպում է մուրացկանների, միշտ էլ օգնել է 500, 1000 դրամով։
«Թող մուրացկաններին կանչեին ու հարցնեին։ Ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ մուրացկանին օգնելը»,- ասաց նա։
Հարցին՝ թե ինչի՞ հետ է սա կապում, Ա. Գրիգորյանը պատասխանեց. «Չգիտեմ, չեմ կարող պատկերացնել»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում
- Խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. Բաբայան
- Իշխանությանը խորհուրդ կտամ զուր չտանջվել, քանի որ մարդկանց օգնելը մեր համար կարևոր առաքելություն է. Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան