ԱՄՆ-ում կոչ են արել հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից այդ երկրի քաղաքականության պատճառով
Թուրքիան պետք է դուրս մնա Հյուսիսատլանտյան դաշինքից՝ պայմանավորված մի շարք հարցերում այդ երկրի քաղաքականության, այդ թվում՝ դաշինք Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքով։ Այս առաջարկն արել է ամերիկացի պատմաբան, Մերձավորարևլյան ֆորումի ղեկավար Դենիել Փայփսը ։ Նրա խոսքերը մեջբերում է «Իզվեստիա» թերթը։
Նրա խոսքով, Թուրքիան փորձում է իր համար առավելություններ ձեռք բերել՝ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը համաձայնվելու դիմաց, ինչը հակառակ է ՆԱՏՕ-ի ընդհանուր հռետորաբանությանը։ Փորձագետը նշել է, որ Անկարայի քաղաքականության պատճառով երկիրն փաստացի այլևս դաշինքի մաս չէ։
«1952- 2002 թվականը Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ լավ դաշնակից էր, բայց վերջին 20 տարում այն չափազանց վատացավ։ Նույնիսկ դաշնակից չէ: Անկարան թշնամական քաղաքականություն է վարում ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ, ինչպիսին Հունաստանն է, նա ներխուժել է Սիրիա, նա սպառնում է Եվրոպային սիրիացի միգրանտներով, նա Ռուսաստանից գնում է S-400 համակարգեր»,- ասել է Փայփսը TVP World-ի եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան արգելափակեց ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը
- Թուրքիան պահանջում է F-35 կործանիչներ ՆԱՏՕ մոտք գործելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար
- Հարութ Սասունյան. Բայդենը ցանկանում է զենք վաճառել Թուրքիային, մինչդեռ Անկարան ներսից քանդում է ՆԱՏՕ-ն
- Շվեդիան ստորագրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը
- Ռուսաստանը չի համակերպվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ, հայտարարել է Ռյաբկովը
- Շվեդիան կլուծի ՆԱՏՕ-ին անդամակցելու պատճառով Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունները. ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան