Ես ներում եմ Նանեին. Ագնեսա Խամոյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է.
«Ես ներում եմ Նանեին
Այսօր զանգ եմ ստացել ոստիկանությունից, նյութեր են նախապատրաստվում հայտնի միջադեպի գործով։ Հարցը՝ ունեմ բողոք, թե՝ ոչ։ Այն, որ իշխանության ամենամեծ փայատեր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող կայքի լրագրողի արարքում հանցակազմ կա, դա երեւում է անգամ աղջկա պատրաստած տեսանյութից, ուր ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Բայց ես ներում եմ Նանեին։
Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին։
Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ այս իշխանությունները միջոց չեն խնայում իմ և մեր պայքարի ընկերների դեմ ամենակեղտոտ քարոզչությունն անելու, գաղտնալսելու, հետևելու, ֆեյքային գրոհներ կազմակերպելու հարցում։
Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ իշխանությունն ամեն օր տասնյակ սադրիչներ է գործողում ընդդիմության հանրահավաքներին, այդ կեղտոտ խաղի մեջ ներգրավում նույնիսկ ծերերի, որ հետո գործեր հարուցի եւ ազատությունից զրկի սադրանքներին տրված իմ հայրենակիցներին։
Ես ներում եմ Նանեին, որովհետև մենք մերժում ենք սևն ու սպիտակը, մենք միասնակամություն և համերաշխություն ենք ուզում բերել մեր պառակտված երկրին։
Ես ներում եմ Նանեին, որովհետև մեր պայքարը նաև Նանեի և նրա նման մոլորված մեր մյուս քույրերի և եղբայրների համար է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին