Ալեքսանդր Կարապետյան. Ոչ ոք չի ցանկանում ռուս ֆուտբոլիստներին տեսնել Եվրոպայում
«Սոչի» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է այն մասին, թե իրատեսական է արդյոք ռուս ֆուտբոլիստների համար ներկայումս Եվրոպայի թիմերում աշխատանք գտնելը։
«Շատ ֆուտբոլիստների եմ օգնել աշխատանքի տեղավորման հարցում, բավականաչափ կապեր ունեմ եվրոպական ֆուտբոլում։ Ես իմ ծանոթներից հատուկ հետաքրքրվեցի, թե ռուս խաղացողների համար հնարավորություն կա՞ պայմանագրեր կնքել Եվրոպայի որևէ ֆուտբոլային թիմերի հետ։ Բոլորը, ովքեր տիրապետում են ոլորտին, ինձ ասում են, որ հիմա դա անհնար է։ Ոչ ոք այլևս չի ցանկանում նրանց այնտեղ տեսնել, դրա համար մնացել է միայն Ռուսաստանի Պրեմիեր լիգան»,-Կարապետյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
Մայիսի 2-ին հայտնի դարձավ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) որոշման մասին՝ 2022/2023 մրցաշրջանում Ռուսաստանի հավաքականին Ազգերի լիգայից դուրս թողնելու մասին, իսկ ռուսական ակումբներին՝ եվրոպական մրցաշարերից։ Մերժվել է նաև 2028 և 2032 թվականների ֆուտբոլի Եվրոպայի առաջնություններն ընդունելու Ռուսաստանի հայտը։ Կազմակերպությունն այն համարել է անընդունելի։
Հարակից հրապարակումներ`
- Ֆուտբոլի Ուկրաինայի Պրեմիեր լիգայի առաջնությունը դադարեցվել է
- Ալեքսանդր Կարապետյանը միացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոնին