Մենք ո՞ւմ տվեցինք Տիգրան Մեծի գահը… Ամոթ մեզ. Աշոտ Մինասյան
«Արդյո՞ք մենք Տիգրան Մեծի սերունդն ենք…Իսկ ո՞ւմ տվեցինք Տիգրան Մեծի գահը… Ամոթ մեզ»,- Ֆրանսիայի հրապարակում ժողովրդին դիմեց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Նա հայտարարեց, որ այսօր իշխանության եկածներն իրենց հետ բերել են մարդկանց, որոնք ունակ են նսեմացնելու բոլոր՝ երկիրը պաշտպանելու ունակ հերոսներին։
«Ով է այն մայորը, այն ստախոսը, որը կարողացել է հարվածել արցախյան երեք պատերազմների հրամանատարին: Արայիկ Մուրադյանը իմ զինակից ընկերն է, որը երկու պատերազմ անցել է որդիների հետ, մեկ պատերազմ էլ՝ եղբոր: Այսօր այստեղ գտնվելով՝ նա նույնպես պայքարում է իր ազգի փրկության համար:
Ո՞վ է ոստիկանության այն ստախոս ներկայացուցիչը, որը սուտ ցուցմունք է տվել Խաչատուրովի հերոսածին ընտանիքի հանդեպ և այդ սուտ հաղորդման հետևանքով այսօր բանտում է Իգոր Խաչատուրովը:
Այսօր նույն է, ինչ Մխիթար Սպարապետի գլուխը կտրածին բերեին նշանակեին երկրի սպարապետ, որովհետև սրանից ամիսներ առաջ երկրի պաշտպանության նախարար նշանակեցին այն մարդուն, որը դանակահարել էր իր հրամանատարին: Այդ պատճառով էլ երկրի վիճակն այսպիսին է»:
Աշոտ Մինասյանը դիմեց հայրենակիցներին՝ կոչ անելով գալ Ֆրանսիայի հրապարակ:
«Որտե՞ղ են այն ղեկավարները, որոնք սպանեցին սերմացու տղերքին, դրեցին հողը, որ չծլեն:
Այս անփառունակ իշխանությունը կարողացավ ամլացնել 12 հազար տղայի, որպեսզի այդ սերմը չծլի»,-ասաց ազտամարտիկը և հարցրեց, թե ինչու այդ տղաների բարեկամները պայքարի հրապարակում չեն:
Սիսական ջոկատի հրամանատարը համոզմունք հայտնեց, որ սկսված պայքարը հասնելու է իր տրամաբանական ավարտին:
Հարակից հրապարակումներ`
- Արամն ազատ արձակվեց, պայքարը շարունակվում է. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Այսօր, ժամը 18:00 բոլորիդ սպասում ենք Ֆրանսիայի հրապարակում
- Կոմիտասի պողոտայում ակցիայի մասնակցին դիտավորությամբ վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է և բաց է թողնվել. Փաստաբան
- Երևանում փորձում էին բեմադրել ժողովրդավարության թատրոնը․ Իշխան Սաղաթելյան
- Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր. Իշխան Սաղաթելյան
- Այսօր ակցիաների ընթացքում որևէ քաղաքացի բերման չի ենթարկվել. Ոստիկանություն
- Անհնազանդության խաղաղ ակցիայի մասնակիցներն սառը ջուր հյուրասիրեցին
- Արցախը «Դիմադրություն» շարժման կողքին է․ Ասկերանի նախկին քաղաքապետ
- «Դիմադրություն» շարժման խաղաղ երթին մասնակցում են նաև զոհված զինծառայողների մայրեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան