Ասիա կատարած նրա այցի ժամանակ Բայդենի երկու թիկնապահներ արտաքսվել են Սեուլից
ԱՄՆ Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին հայտնել է, որ Սեուլում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անվտանգության ծառայության երկու անդամներ հայրենիք են վերադարձվել Հարավային Կորեայի մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո: Լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ գեչատեսչությունը տեղյակ է միջադեպի մասին, որը տեղի է ունեցել աշխատակիցների ոչ աշխատանքային ժամերին և կարող է լինել աշխատակազմի կանոնների պոտենցիալ խախտում։
Գուլիելմիի խոսքով՝ այդ անձինք անմիջապես կվերադարձվեն իրենց մշտական հերթապահության վայր, ինչպես նաև կուղարկվեն վարչական արձակուրդի։ Նա նշել է, որ միջադեպը չի ազդել Սպիտակ տան ղեկավարի՝ Հարավային Կորեա, այնուհետև Ճապոնիա մեկնելու վրա։
Գուլիելմին նաև ասել է, որ ծառայությունը շատ խիստ չափանիշներ և վարքագծի կանոններ ունի բոլոր աշխատակիցների համար։
«Հաշվի առնելով, որ խոսքը վարույթում գտնվող վարչական անձնակազմի գործի մասին է, այլ մեկնաբանություններ չենք կարող տալ»,-հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արդյոք ԱՄՆ նախագահ Բայդենը կայցելի Ուկրաինա
- Հարութ Սասունյան. Բայդենը ցանկանում է զենք վաճառել Թուրքիային, մինչդեռ Անկարան ներսից քանդում է ՆԱՏՕ-ն