Զելենսկի. «Ազովստալ»-ի անվտանգության ուժերի զինծառայողները սեփական կյանքերը փրկելու իրավունք ունեն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հայտարարել է, որ ուկրաինական անվտանգության ուժերը, որոնք հանձնվել են ռուս զինվորականներին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում, բոլոր իրավունքներն ունեն «դուրս գալ և փրկել իրենց կյանքը», և որ նրանք դրա համար թույլտվություն են ստացել Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունից։
«Բայց կա այն, ինչ կա: Այսօր տղաները զինվորական հրամանատարությունից հաղորդագրություն են ստացել, որ բոլոր իրավունքներն ունեն դուրս գալ փողոց և փրկել իրենց կյանքը»,- Ըստ ՏԱՍՍ-ի՝ ուրբաթ օրը «Ուկրաինա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա՝ մեկնաբանելով իրավիճակը Մարիուպոլում և ուկրաինական անվտանգության ուժերի հանձնվելու փաստը։
Զելենսկին ասել է, որ ինքը բազմիցս խնդրել է արևմտյան երկրների ղեկավարներին զենք տրամադրել Ուկրաինային, ինչը, նրա կարծիքով, կարող էր թույլ տալ ուկրաինական կողմին ռազմական ճանապարհով ապաշրջափակել Ուկրաինայի անվտանգության ուժերի խումբը, որը շրջափակման մեջ էր «Ազովստալ»-ում։
Ուկրաինայի նախագահի հետ հարցազրույցը ցուցադրվել է «Ազովստալ»-ում ուկրաինական անվտանգության բոլոր զիվորականների հանձնվելու մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունից անմիջապես հետո։ Զելենսկին հարցազրույցում ասել է, որ ուկրաինացի զինվորականների և «Ազով» ազգայնական կազմավորման զինյալների «դուրսբերումը» կավարտվի մոտ ապագայում։ Նա զինվորականների հանձնվելն անվանել է «տարհանում»։
Հարակից հրապարակումներ`
- Շոյգուն Պուտինին զեկուցել է ուկրաինացի զինյալներից «Ազովստալ»-ը և Մարիուպոլը ամբողջությամբ ազատագրելու մասին
- Ավելի քան 1900 ուկրաինացի զինյալներ «Ազովստալ» գործարանից դուրս են եկել և գերի հանձնվել. Շոյգու
- «Ազովստալում» 265 զինյալներ զենքերը վայր են դրել և գերի հանձնվել
- Ռուս զինվորականները բանակցություններ են վարում «Ազովստալում» պաշարված ուկրաինացիների հետ
- Ուկրաինայի փոխվարչապետ Վերեշչուկ. Թուրքիան կմիջնորդի Ազովստալի շուրջ բանակցություններում
- Ուկրաինայի «Ազովստալ» գործարանում 27-ամյա վրացի է զոհվել
- «Ազով»-ի զինյալները տուն են պայթեցրել Մարիուպոլում, փլատակներում մնացածների մեծ մասը կանայք և երեխաներ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին