Թուրք ազգայնականների առաջնորդն ավելորդ է համարել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ամենամոտ գործընկեր, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին շաբաթ օրը Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ ժամանակավրեպ և անհարկի է անվանել։
«Այս փուլում Շվեդիայի և Ֆինլանդիայի ընդունելությունը ՆԱՏՕ-ին անդամակցման «սպասասրահ» ամենաանարդարացված քայլն է: Այս երկու երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին մենք համարում ենք ժամանակավրեպ, չարդարացված և անհարկի զարգացում»,-ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է նա իր կուսակիցներին ուղղված ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է PND-ի թվիթերյան էջում։
«Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշանակում է Ուկրաինայում պատերազմի շարունակություն»,-ասել է Բահչելին և հավելել. «Մեր կարծիքով՝ այդ մտադրությունը հանցագործություն է մարդկության դեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա
- Թուրքիան արգելափակեց ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը
- Թուրքիան պահանջում է F-35 կործանիչներ ՆԱՏՕ մոտք գործելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար
- Ռուսաստանը չի համակերպվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ, հայտարարել է Ռյաբկովը
- «Ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի». Պուտինը՝ Ֆինլանդիայի նախագահին
- Ֆինլանդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել հաջորդ շաբաթվա կեսերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան