Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում «անվերադարձի կետում է» և չի փոխի իր դիրքորոշումն այդ խնդրում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ շաբաթ օրը հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը։
«Թուրքիան իր դիրքերից չի նահանջի, մենք անվերադարձ վիճակում ենք, նահանջի մասին խոսք լինել չի կարող, մենք խոսում ենք մի երկրի մասին, որը թանկ գին է վճարել ահաբեկչության դեմ պայքարի համար, զոհվել է մեր գրեթե 40 հազար քաղաքացի»,-ասել է քաղաքական գործիչը CNN Türk-ին տված հարցազրույցում` նկատի ունենալով Թուրքիայի հակամարտությունը Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք ազգայնականների առաջնորդն ավելորդ է համարել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ
- Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Ֆինլանդիա
- Թուրքիան արգելափակեց ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը
- Թուրքիան պահանջում է F-35 կործանիչներ ՆԱՏՕ մոտք գործելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար
- Ռուսաստանը չի համակերպվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ, հայտարարել է Ռյաբկովը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան