«Ժողովուրդ». Երկրի վարչապետի՝ իրարարմերժ հայտարարություններն ապացուցում են երիցս՝ նա հերթական անգամ խաբում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո մոտ մեկ ամիս անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ադրադառնալով պատերազմի սկսման հավանականությանն, ասում է. «Մինչև վերջին օրը, նախավերջին օրն ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմը, այնուամենայնիվ, չի սկսվի»:
«Ո՞ւմ կողմից»,- հստակեցնող հարց է տալիս հարցազրուցավարը: Ի պատասխան՝ Փաշինյանը մանրամասնում է. «Մեր ռազմաքաղաքական մերմինների, իսնտիտուտների կողմից, մինչև ամենավավերջին օրը պատերազմի հավանականությունը բարձր չի եղել»:
Սակայն մինչև այդ՝ 2020-ի հոկտեմբերի 14-ին՝ պատերազմի ամենաթեժ օրերին, նույն Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ քաղաքացիներին, վստահեցնում էր. «Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էինք։ Հարցն այն էր՝ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին»։
Այսինքն՝ ստացվում է, որ մինչև սեպտեմբերի 25-ը, 26-ը, իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը համարել են, որ ամեն դեպքում պատերազմ չի լինելու, այնինչ, դրանից 2 ամիս առաջ՝ պատերազմի օրերին, խոստովանել են՝ պատերազմի հավանականության մասին տեղյակ են եղել: Ինչ է ստացվում, երկրի վարչապետի՝ իրարարմերժ հայտարարություններն ապացուցում են երիցս՝ նա հերթական անգամ խաբում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան