Հունաստանի ԱԳՆ-ն բողոքում է իր օդային տարածքի սահմանները Թուրքիայի կողմից աննախադեպ խախտումներից
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է օդային տարածքի աննախադեպ խախտումը թուրքական կործանիչների կողմից, որոնք մոտեցել են Հունաստանի Ալեքսանդրապոլիս նավահանգստային քաղաքին 2,5 ծովային մղոն հեռավորության վրա և խիստ բողոք է ներկայացրել Անկարային։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մենք ամենախիստ ձևով դատապարտում ենք ազգային ինքնիշխանության աննախադեպ խախտումը երկու թուրքական կործանիչների կողմից, որոնք ապօրինի ներխուժել են մեր ազգային օդային տարածք և մոտեցել Ալեքսանդրապոլիսին 2,5 ծովային մղոնի սահմաններում: Այս գործողությունը թուրքական սադրանքների բացահայտ էսկալացիա է: Այն համարվում է Թուրքիայի ջանքերի մի մասը նեոօսմանյան ռևիզիոնիզմի առաջմղման ուղղությամբ՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերը»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ Հունաստանի ԱԳՆ-ի՝ Թուրքիայի գործողությունները խաթարում են ՆԱՏՕ-ի համախմբվածությունն ու անմիջական առաջնահերթությունները, ինչպես նաև այս կրիտիկական պահին բացահայտ վտանգ են ներկայացնում Եվրամիության համար, քանի որ Ալեքսանդրապոլիսի նավահանգիստը դաշնակիցների ամրապնդման առանցքային տրանսպորտային հանգույց է։ «Հունաստանի արտաքին գործերի նախարարՆիկոս Դենդիասի հանձնարարությամբ արտգործնախարարության գլխավոր քարտուղար Թեմիստոկլիս Դեմիրիսը անհապաղ և խիստ բողոք է հայտնել Հունաստանում Թուրքիայի դեսպանին։ Միևնույն ժամանակ հանձնարարականներ տրվեցին միջադեպի մասին տեղեկացնել նաև մեր դաշնակիցներին և գործընկերներին, ինչպես նաև՝ ԵՄ, ՆԱՏՕ և ՄԱԿ»,-ասվում է հայտարարության մեջ:
Ալեքսանդրապոլիս նավահանգիստն օգտագործվում է ՆԱՏՕ-ի կողմից՝ տանկեր և այլ ծանր ռազմական տեխնիկա Արևելյան Եվրոպայի երկրներ և Ուկրաինա տեղափոխելու համար։
Թուրքիան չի ճանաչում 10 մղոնանոց հունական օդային գոտին իր առափնյա գծի և կղզիների շուրջ։ Արդյունքում, թուրքական կործանիչները՝ զենքերով, կանոնավոր կերպով ներխուժում են հարևան պետության օդային տարածք և թռիչքի իրազեկման շրջան՝ առանց թռիչքի պլան տրամադրելու, իսկ Հունաստանը օդ է բարձրացնում է իր ինքնաթիռները՝ նրանց որսալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին մեղադրում է բարիդրացիության ոգին խախտելու և սադրանքների մեջ
- Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
- Հունաստանը խնդրում է ՆԱՏՕ-ին օգնել Ուկրաինային պաշտպանելու Օդեսան
- Հունաստանի վարչապետը կմեկնի Թուրքիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան