Պետք չէ վախենալ հանուն մեր և մեր սերունդների արժանապատիվ ապագայի զրկանքներ կրելուց. Չալաբյանը՝ ՔԿՀ-ից
«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Սիրելի´ հայրենակիցներ
երեկ Արմավիր ՔԿՀ-ում հանդիպեցինք Ավետիք Չալաբյանին: Ոգին տեղն է, կամքն` ամուր: Խնդրեց իր ընկերներին և համախոհներին փոխանցել իր այս խոսքերը՝
Ավետիք Չալաբյան․
«Սա պայքար է հայ մնալու համար
Սիրելի՛ հայրենակիցներ
շնորհակալություն եմ հայտնում ձեր հետևողական աջակցության համար։ Մեր պայքարն արդար է։
Ոչ մի զրկանք չի կարող կոտրել մեր ոգին և շեղել մեզ մեր պետականությունը պահպանելու և մեր երկիրն ուժեղ դարձնելու ուղուց ի հեճուկս այս իշխանությունների, որոնց քաղաքական ուղեգիծը հետևողականորեն տանում է մեր պետականության վերացմանը։ Ուստի մեր բոլորի համախմբումը և բոլոր օրինական միջոցներով միասնական պայքարն անհրաժեշտություն է։
Ինձ կալանավորելու որոշումն ընդամենը քննիչի միջնորդության ուղիղ վերարտադրությունն է, ինչն ակնհայտ քաղաքական պատվերի դրսևորում է։ Գործող իշխանությունների կողմից իմ և շարժման բազմաթիվ այլ համախոհների նկատմամբ հետապնդումներն ապացույցն են այն բանի, որ իշխանությունը հոգևարքի մեջ է։
Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակված 6 սկզբունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ գործող իշխանությունը գնում է հայ ժողովրդի ազգային շահերի դավաճանության ճանապարհով՝ հանուն սեփական նյութական շահի:
Մեր հանրությանն անընդհատ խաբում են՝ հավատացնելով, որ մենք թույլ ենք, տկար ենք, չենք կարող դիմակայել մեր առաջ ծառացած անվտանգային մարտահրավերներին և պետք է գնանք զիջումների․․․
Մենք կտրականապես մերժում ենք այս ուղեգիծը․ հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ միասնության շնորհիվ ամենադժվար իրավիճակներն անգամ հաղթահարելի են։
Սիրելի՛ ընկերներ, պետք չէ վախենալ հանուն մեր և մեր սերունդների արժանապատիվ ապագայի զրկանքներ կրելուց։ Սա պայքար չէ իշխանության կամ աթոռի համար, սա պայքար է հայ մնալու համար։ Ուստի կոչ եմ անում դուրս գալ փողոց և արտահայտել ձեր կամքն ու ընդվզումը։
Ձեր՝ Ավետիք Չալաբյան»
Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է:
Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված. Պաշտպան
- «Փաստ». Չալաբյանին ազատությունից զրկելու իշխանության որոշումը անհանգստացրել ու զայրացրել է նաև արտասահմանյան մի շարք խոշոր կազմակերպությունների
- 3-րդ օրն է ինչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը չենք ստացել․ փաստաբան
- Չալաբյանի պաշտպաններ. Կալանավորումն ընտրվել է մի արարքի համար, որը նոր քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է
- Որևէ քաղաքական ճնշում, քրեական գործ չեն կարող շեղել ինձ մեր երկրի համար մղվող պայքարից. Չալաբյանի կոչը կալանավայրից
- Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Թաթոյան
- Չալաբյանի փաստաբան. Վարույթն իրականացնող մարմնի ապօրինությունները շարունակվեցին նաև դատարանում
- Ո՞ր դատավորն է բավարարել Չալաբյանին կալանավորելու որոշումը
- Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին
- Քիչ առաջ դատարանը Ավետիք Չալաբյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց
- Հիմա որ դիկտաֆոնով դնենք համացանց, գնալու եք նիկոլի ու քպ-ի ձեռքերը բռնեք, բերման ենթարկե՞ք