Հայաստանում որպես ԱՄՆ դեսպանի արժանապատիվ, համեստ, բայց վճռական գործչի կերպար, եղել և մնում է Ջոն Էվանսը. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հայաստանում որպես ԱՄՆ դեսպանի արժանապատիվ, հիրավի համեստ, բայց վճռական գործչի կերպար, եղել և մնում է Ջոն Էվանսը, որին բախտ եմ ունեցել անձամբ ճանաչել։ Վստահաբար գիտակցելով, որ այդպիսով միանշանակ վերջ է դնում իր կարիերային, իսկ 2006 թ. Ջորջ Բուշի վարչակազմն այն դադարեցրեց, բացահայտ հրապարակեց իր կարծիքը. «1915 թ. եղել Հայոց ցեղասպանություն»։
Մյուս բոլոր դեսպանները հրաշալի տիրապետում են խուսափողական հռետորաբանությանը, իսկ ներկայիս դեսպանն ավելի «արհեստավարժ» է այդ տեսանկյունից ...»:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Մասնավոր անձի գաղտնի ձայնագրությունները քրեական մեղադրանքի գործերով դատական պրակտիկան մերժում է
- Գևորգ Դանիելյան. էվանսը հուշում է, թե «որտեղ է թաքնված շան գլուխը»
- Ջոն Էվանսը՝ Արցախի ՄԻՊ-ի մասին. Աշխարհը պետք է ծափահարի
- Ջոն Էվանս. Հայաստանը ճիշտ վարվեց` ընդունելով սիրիացի և եզդի փախստականներին